Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Փաշինյանը ստում է՝ միջազգային աուդիտը «Հայաստան» հիմնադրամից կառավարությանը տրված գումարի ծախսը չի հաստատել. Վարդանյան

Որոշումները, համաձայն որոնց՝ «Հայաստան» համահայկական հիմնադրացմի միջոցներից կառավարությանը գումար է փոխանցվել, խախտումներով են ընդունվել, քանի որ Հոգաբարձուների խորհրդի անդամներից երկու՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Արցախի պաշտոնաթող նախագահ Արկադի Ղուկասյանը զրկված են եղել քվեարկելու եւ իրենց կարծիքը հայտնելու իրավունքից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը՝ անդրադառնալով ամիսներ առաջ հիմնադրամի հաշվին պատերազմի օրերին հանգանակված գումարի շուրջ 60%-ը՝ մոտ 105 մլն դոլար կառավարությանը փոխանցելու որոշմանը:

«Թե ինչ է արել կառավարությունն այդ գումարները, շատ կարեւոր է, քանի որ խոսքը համայն հայության առաջ հաշվետու կազմակերպությանն է վերաբերում: Երբ այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը գնում էր նախագահ Սարգսյանի հետ բանակցելու, պնդեց, որ դա պետք է թափանցիկ ու հրապարակային լինի, հիմա էլ մենք ենք պնդում, որ բոլորը տեսնեն, եւ Հոգաբարձուների խորհրդի նիստում ներկայացվի այդ գումարների ծախսման հաշվետվությունը: Ավելին՝ Փաշինյանն ԱԺ-ում խաբել է օրեր առաջ՝ հայտարարելով, թե միջազգային աուդիտը հաստատել է այդ գումարները, ինչը լկտի սուտ է՝ չի էլ կարող հաստատել, քանի որ այն կառավարության կողմից կատարված ծախսերը ստուգել չի կարող, այլ բան, որ ըստ աուդիտի՝ ֆինանսների նախարարության նշած կետերը չեն հակասում հիմնադրամի կանոնադրությանը, բայց դա չի նշանակում, որ միջազգային աուդիտը հաստատել է այդ գումարի ծախսը: Կառավարությունն ասում է՝ պետական բյուջեից արվել են այս-այս ծախսերը, համարեք՝ հիմնադրամի փոխանցած գումարները դրանց վրա են ծախսվել, այնինչ հանրությանը պետք է ներկայացվեր, որ այդ գումարը այս հաշվից փոխանցվել է մեկ այլ հաշվի, որից հետո բաշխվել է մի քանի ուղղությամբ: Նման հաշվետվություն չկա, մնում եմ այն կարծիքին, որ այդ գումարների լուրջ չարաշահում է կատարվել, հակված եմ հավատալ այն տեղեկություններին, որ մոտ 10-12 մլն դոլարի չափ գումար կանխիկացվել եւ ծախսվել է մեզ անհայտ ուղղություններով: Հիմնադրամը որեւէ մեկին չի պատկանում, այն կառույց է, որին ողջ հայությունը պատկառելի գումար է փոխանցում, եւ հանրությանը պետք է հաշվետվություն ներկայացվի»,- նշեց Վարդանյանը:

Նրա պնդմամբ՝ հիմնադրամը թե՛ իր, թե՛ նախորդ տնօրենների ղեկավարման օրոք բարի համբավ է ունեցել, որի վրա առաջին ստվերը, ասում է, ներկա իշխանությունն է գցել:

«Առաջին ստվերը Փաշինյանը գցեց իր կամակատարների հետ միասին՝ կեղծ գործ հարուցելով իմ դեմ: Իմ դեմ միակ ցուցմունքը, ընդ որում՝ կեղծ ցուցմունքը, տվել է Շիրակի ներկայիս մարզպետի հայրը, եւ դա է եղել երեւի նրա մարզպետ դառնալու պայմանը: Թող նրանք մտածեն, թե ինչպես է իրենց մարզպետի հայերը թալանել հիմնադրամը, համոզված եմ՝ դատարանում ցույց կտրվի, թե ինչպես են ՔՊ-ականները թալանում հիմնադրամը: Հիմնադրամի բարի համբավը վերականգնելու միակ ճանապարհը ցույց տալն է, որ նվիրաբերված միջոցներն իրենց նպատակին են ծառայում, իսկ դրա համար պետք է քննիչ հանձնաժողով ստեղծվի, որին կմասնակցեն թե՛ հիմնադրամի տնօրենը, թե կառավարության ներկայացուցիչները: Ես կասկածում եմ մեծապես հենց կառավարությանը, եւ հաշվի առնելով, որ վարչապետը լկտիաբար խաբում է, թե աուդիտը հաստատել է գումարի ծախսը, դա հիմք է տալիս ենթադրելու, որ խաբում են նաեւ հիմնադրամի գումարները ծախսելու հարցում, խոսքը շուրջ 103 միլիոն դրամի մասին է»,- նկատեց Վարդանյանը: