Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

Հայ ժողովրդին եւս մեկ անգամ ստորացնելու փորձ է արվում. ողջ ժողովուրդը պետք է դուրս գա սրա դեմ. Իշխան Սաղաթելյանը հայտարարել է մեծ հանրահավաքի մասին

Հայ ժողովրդին մեկ անգամ ևս ստորացնելու փորձ է արվում: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով հայկական և ռուսական մամուլում ակտիվ շրջանառվող լուրերը, որ նոյեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ Ադրբեջանը և Հայաստանը պատրաստվում են երկու նոր փաստաթուղթ ստորագրել:

Իշխան Սաղաթելյանի դիտարկմամբ՝ այդ փաստաթուղթը հերթական ստորացուցիչ, հայ ժողովրդի արժանապատվությունը և կենսական շահերը ոտնահարող թուղթ է լինելու:

Հարցին՝ ընդդիմությունն արդյո՞ք տեղյակ է՝ ի՞նչ նոր փաստաթղթի մասին է խոսքը, ի՞նչ է ենթադրվում դրանցով, Սաղաթելյանն ասաց.

«Գործընթացներ են տեղի ունենում, որոնց համադրությամբ և վերլուծությամբ, նաև տարբեր կողմերի հայտարարությունները մեզ հուշում են, որ լավ ճանապարհով չենք գնում: Իշխանությունը չի էլ թաքցրել, որ գնալու է այս ճանապարհով, իսկ ընդդիմությունը դրա մասին խոսել է ամեն օր, այնպես չի, որ առաջին անգամ է խոսում: Եթե ես խորհրդարանում 10 ելույթ եմ ունեցել, 7-ը դրան է նվիրված եղել: Շատ մեծ անակնկալ չի եղել, որ երկիրը կտանեն նոր կործանարար ճանապարհով»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր՝ «լինելու է նոր կապիտուլյացիայի պայմանագիր, Հայաստանն իրականացնելու է նոր զիջումներ»:

Ճշգրտող հարցին՝ արդյո՞ք իր այս հայտարարության մեջ հենց նոր ստորագրվելիք փաստաթղթերը նկատի ուներ, Սաղաթելյանը հաստատեց.
«Այո, դա նկատի ունեմ»:

ԱԺ փոխնախագահը նաև վստահեցրեց, որ նոր ստորագրվելիք փաստաթղթերը իշխանությունը կրկին կփորձի ներկայացնել որպես ձեռքբերում, տարածաշրջանում խաղաղության հաստատելու փորձ.

«Այն, որ Հայաստանի իշխանությունները չեն սպասարկում և չեն էլ կարող սպասարկել Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի շահերը, այդ մասին մենք վերջին մեկ տարում անընդհատ խոսել ենք: Մենք պարբերաբար ասել ենք, որ այս իշխանությունն ի վիճակի չէ բանակցություններ վարել և մտածում ենք, որ երկիրը կտանեն նոր կապիտուլյացիայի:

Մենք գտնում ենք, որ այս ամեն ինչը ավարտվելու է նոր զիջումներով՝ նաև կենսական զիջումներով:Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք սա, բոլորը հասկանան, որ հայ ժողովուրդը պատրաստ չէ նոր զիջում ների գնալ»,-ասաց Սաղաթելյանը:

Նկատենք, որ, ըստ մամուլի,Հայաստանը և Ադրբեջանը նոր փաստաթուղթը ստորագրելու են հենց նոյեմբերի 9-ին՝ եռակողմ կապիտուլյացիոն փաստաթղթից ուղիղ մեկ տարի անց:

Ըստ Սաղաթելյանի՝ սրանով փորձ է արվում հայ ժողովրդին երկրորդ անգամ ստորացնել։

«Միայն այն, որ այդ փաստաթուղթն ամսի 9-ին է կնքվում, արդեն իսկ արժանապատվության, ինքնասիրության հարց է:
Հայ ժողովրդին մեկ անգամ ևս ստորացնելու փորձ է արվում: Միայն սա բավարար է, որ ողջ ժողովուրդը դուրս գա սրա դեմ»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Իշխան Սաղաթելյանը նաև հայտնեց, որ ընդդիմության ներսում քննարկումներ են ընթանում, իսկ նոյեմբերի 9-ին մեծ հանրահավաք է սպասվում.
«Մինչ այդ կորոշենք՝ ի՞նչ ենք անում: Քննարկումներ են ընթանում, պետք է հասկանանք՝ ինչ է կատարվում»։