ԵՄ զեկույց. Պատերազմի ժամանակ Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է ռազմական աջակցություն, հետախուզական տվյալներ և զենքեր
Եվրոպական հանձնաժողովը երեկ հրապարակել է Թուրքիային վերաբերող 2021 թվականի զեկույցը, ըստ որի «Թուրքիան բարեփոխումների հարցում առաջընթաց չի գրանցել եւ շարունակում է հեռանալ ժողովրդավարությունից»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հայկական մամուլը երեկ լուսաբանել է հիմնականում զեկույցի սեղմագիրը, որում ներառված չէին Հայաստանին վերաբերող հատվածները:
Ուստի այսօր անձամբ ծանոթանալաով զեկույցին՝ հայտնեմ հետևյալը.
1. Ցավոք, զեկույցը չի անդրադառնում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական և կատաղի ժխտման փաստին: (Հրավիրում եմ ԱԺ ընդդիմության ուշադրությունը այս հարցին):
2. Ընդգծվում է, որ ատելության խոսքը և ատելության հանցագործությունները լուրջ խնդիր են հանդիսանում ազգային փոքրամասնությունների համար: Նրանց հոգևոր կոթողների և գերեզմանատների նկատմամբ վանդալիզմի դեպքերը հիմնականում պատշաճ չեմ հետաքննվում:
3. Դասագրքերում տեղ գտած դիսկրիմինացիոն հղումները և բնորոշումները ազգային փոքրամասնությունների մասով վերանայման կարիքն ունեն, իսկ փոքրամասնությունների դպրոցներին ցուցաբերվող պետական ակցությունը գրեթե դադարել է:
4. Թուրքական խորհդարանի մարդու իրավունքների հանձնաժողովը ստեղծել է ենթահանձնաժողով՝ ուսումնասիրելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին պատերազմում մարդու իրավունքների խախտումները: (Հրավիրում եմ ԱԺ ընդդիմության ուշադրությունը այս հարցին):
5. Զեկույցը արձանագրում է, որ Թուրքիան առաջատար դեր էր ստանձնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ջանքերի հարցում, տրամադրելով ռազմական աջակցություն, հետախուզական տվյալներ և զենքեր, ինչպես նաև, ըստ հաղորդումների, օտար զինյալներ:
Զեկույցի այս և մի շարք այլ դրույթներ կարող էին օգտագործվել Հայաստանի կողմից, եթե մենք ունենայինք ազգային իշխանություն»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց