Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

Սահմանափակվում է ՀՀ քաղաքացիների Հայաստան մուտք ու ելքի իրավունքները. Էլինար Վարդանյան

Չի կարող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերը շոշափող նախագիծը ներկայացվել առանց պատշաճ հիմնավորման։ Այս մասին ահազանգում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Ոստիկանության կողմից շրջանառության մեջ է դրվել «ՀՀ կառավարության 1998թ․ հ․ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մաuին» որոշման նախագիծ, որտեղ բազմաթիվ հարցեր են ծագում ոչ միայն իրավական ակտերի աստիճականության, նախագծի հիմնավորման, այլև դրա պրակտիկ կիրարկման և նպատակայնության վերաբերյալ։

1.Որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացու անձնագրի համար սահմանել 2 տարի առավելագույն ժամկետ, դրանով իսկ իրագործելով Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.21թ. նիստում տրված հանձնարարականը (ԿԱ/174-2021): Սա է նախագծի միակ հիմնավորումը։ Թե ինչ է իրենից ներկայացնում, ինչ է բովանդակում հանձնարարականը անհասկանալի է, քանզի այն չի հրապարակվել, չի պարզաբանվել։

Աբսուրդների շարքում համար առաջինն այն է, որ ՀՀ քաղաքացու անձնագրի համար առավելագույն 2 տարի ժամկետ սահմանվում է կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելու միջոցով, մինչդեռ քաղաքացու անձնագրի համար ժամկետը սահմանվում է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան։ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով («Անձնագիր ձեռք բերելու իրավունքը և անձնագրի վավերականության ժամկետը») ամրագրված է, որ «Մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով:»։ Չեմ զարմանա, եթե ավելի ուշ ներկայացնեն օրենքի փոփոխության նախագիծ, բայց ստացվում է այնպես, որ այսուհետ օրենքները պետք է համապատասխանեցվեն ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող ակտերի պահանջներին, այլ ոչ թե հակառակը։

2. Նախագծով, ըստ էության սահմանափակվում է ՀՀ քաղաքացիների ՀՀ մուտք ու ելքի իրավունքները՝ մարդիկ զրկում են օտարերկրյա պետությունների կողմից երկարաժամկետ մուտքի արտոնագրեր/վիզաների ստանալու լեգիտիմ ակնկալիքից։ Սա կարող է խնդիրներ առաջացնել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման և պարզեցման վերաբերյալ երկխոսության համար։ Ավելին, Շենգենյան գոտու գործող կարգավորումների համաձայն յուրաքանչյուր քաղաքացու անձնագրի գործողությունը պետք է վավեր լինի շենգենյան տվյալ երկրից վերադառնալուց հետո առնվազն 3 ամիս: Այդ դեպքում, արդյոք ԵՄ երկրների կողմից կտրամադրվի երկարաժամկետ (ավելի քան երկու տարի ժամկետով) վիզաներ։ Կամ, օրինակ՝ ԱՄՆ-ն ՀՀ քաղաքացուն կարող է տրամադրել մուտքի հրավեր 10 տարվա ժամկետով։ Եթե անձնագրի գործողության ժամկետը դառնա 2 տարի, ապա ՀՀ քաղաքացին ստիպված է լինելու ԱՄՆ 10 տարվա վիզաները պահմանելու համար պահել և՛ հին նմուշի անձնագիրը, և՛ նորը կամ շատ հնարավոր է տվյալ պետությունները փոփոխեն իրենց վիզային քաղաքականությունը։

3.Ընդունվելու դեպքում նախագիծը ֆինանսական և վարչական պարտավորություններ է ստեղծելու քաղաքացու համար։ Արհեստական հերթեր են առաջանալու լիազոր մարմինների գրասենյակների առջև։ Դժվար է պատկերացնել, թե ինչ ծավալի ծանրաբեռնվածություն է դրվելու անձնագրային գրասենյակների վրա։ Հիմնավորման մեջ չկա հաշվարկ, թե ինչ ֆինանսական բեռ է այս փոփոխությունը առաջացնելու քաղաքացիների համար։ Բայց մի բան ակնհայտ է, որ վարչական բեռը ավելանալու է՝ օրինակ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշումը կատարել ու համար /կլոր կնիք/ քաղաքացին պետք է անձամբ ներկայանա, կամ տրամադրի լիազորագիր։ Իսկ սա նշանակում է երկու տարին մեկ քաղաքացին պետք է անցնի նույն շրջապտույտը։

4. Անձնագրային ծառայությունները շատ թանկ արժեն հյուպատոսական ծառայություններում։ Հաշվարկել են արդյոք նախագծի հեղինակները, թե ինչ ֆինանսական բեռ կլինի դա մեր քաղաքացիների համար։

Ես ձեռնպահ կմնամ այս նախագիծը ներկայացնելու հիմքերի և պատճառների մասին ենթադրություններ անելու գայթակղությունից, սակայն մի բան ակներև է՝ չի կարող նախագիծը, որ շոշափում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերը, ներկայացվել առանց պատշաճ հիմնավորման»։