Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

«Նիկոլը պարտվում է անգամ Բալասանյանին եւ մի կերպ հաղթում Դիլիջանում ինչ-որ նորահայտ ուժի». Գ. Նազարյան

«ՏԻՄ ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Նիկոլը պարտվում է անգամ Բալասանյանին, մի կերպ հաղթում Դիլիջանում ինչ-որ նորահայտ ուժի, իսկ Սյունիքի մարզի համար ոչինչ չեմ ասում. ամեն ինչ արդեն իսկ պարզ է»

«Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Նիկոլը պարտվում է անգամ Բալասանյանին, մի կերպ հաղթում Դիլիջանում ինչ-որ նորահայտ ուժերի»: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է Գյումրիում, Գորիսում և Մեղրիում: ՔՊ-ն այդ համայնքներում զբաղեցրել է երկրորդ տեղը: Գյումրիում առաջին տեղում «Բալասանյան դաշինքն» է, Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքը, Մեղրիում՝ «Հանրապետություն» կուսակցությունը:

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը, անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, հայտարարեց.

«Այս ՏԻՄ ընտրություններից հետո մենք կարող ենք մի քանի եզրահանգումներ անել, և դրա մեջ հաստատ չի մտնում այն, որ ժողովուրդը հունիսի 20-ից հետո հետևություններ է արել: Ովքեր արել էին հետևություններ, դա արել էին մինչև հունիսի 20-ը:

Հունիսի 20-ից հետո հետևություն անողները չեմ կարծում, որ այնքան շատ են եղել, որ իրավիճակ է փոխել: Պարզապես մի կարևոր հանգամանք էլ կա. բանակը չի մասնակցել ընտրություններին, և մեկ անգամ ևս սկսում ենք մտածել այն մասին, թե գուցե ճիշտ են նրանք, ովքեր պնդում են, որ համապետական ընտրությունների ժամանակ գործում էին շրջիկ խմբեր, որոնք ապօրինի, բայց իրական թվացող անձնագրերով մասնակցում էին ընտրություններին: Այլ բացատրություն չկա, թե ինչպես կարող էր Գյումրիում մեծ թվով ձայներ հավաքած ՔՊ-ն այս ընտրություններին այսպիսի տխուր, լացելու աստիճան տխուր փաստի առաջ կանգնի: Նույնը նաև Սյունիքում: Դիլիջանում էլ, ճիշտ է, իրենք առաջին տեղը գրավեցին, բայց երբ թվերին նայենք, ապա դրանք ողբերգական թվեր են գործող վարչախմբի համար: Այնպես որ, այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Նիկոլը պարտվում է անգամ Բալասանյանին, մի կերպ հաղթում Դիլիջանում ինչ-որ նորահայտ ուժի. ճիշտ է, ՔՊ-ն առաջին տեղում է իրենց «արու» թեկնածուով, բայց որ թվերին ես նայում, դրանք շատ մտահոգիչ թվեր են իրենց համար, իսկ Սյունիքի մարզի համար ոչինչ չեմ ասում. ամեն ինչ արդեն իսկ պարզ է:

Ես մեր ժողովրդի մասին շատ ավելի լավ կարծիքի եմ և կարծում եմ, որ մեր ժողովուրդը միշտ էլ հետևություն է անում, ուղղակի գործիքներ, գործիքակազմ չունի՝ ընտրակեղծարարության, չարի ձեռքը բռնելու համար, բայց դա էլ կունենա, մի օր այդ հարցն էլ կլուծվի»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Արդյո՞ք կա մտավախություն, որ անցողիկ շեմը հաղթահարած ուժերը կարող են ՔՊ-ի հետ կոալիցիա կազմել, և ՔՊ-ն իր քաղաքապետի թեկնածուին կներկայացնի, ի՞նչ զարգացումներ են հնարավոր:

Այս հարցադրմանն անդրադառնալով՝ Գեղամ Նազարյանը հայտարարեց.

«Գյումրիի պահով մի առանձին դիտարկում անեմ. նրանք, ովքեր այսօր հայտնվել են ավագանիում, պետք է շատ-շատ մտահոգվեն իրենց վիճակով, որովհետև այդ 5 ուժերը և նրանք, ովքեր մասնակցեցին, բայց 5%-ը չհաղթահարեցին, միասին վերցրած չեն կարողացել ընտրատեղամասեր տանել ընտրողների 25%-ից ավելին: Այսինքն, Գյումրիում հաղթել է ընտրություններին չմասնակցած 75%-ը, և այս պահը պետք է մտահոգի նրանց, ովքեր այսօր ավագանիում են, և ոչ թե այն, թե ով կլինի գործող քաղաքապետը, որովհետև 25% մասնակցությամբ ընտրություններում հաղթելը, կարծում եմ, այնքան էլ ոգևորիչ չպետք է լինի: Իսկ թե կոալիցիա կկազմեն, թե ոչ, իհարկե, կարող են և կազմել, չեմ բացառում, ամեն ինչ էլ հնարավոր է: Ես ինչքանով տեղյակ եմ, Գյումրիում բոյկոտի ինչ-որ ճամբար կար, ովքեր կոչ էին անում չմասնակցել ընտրություններին, և դա տվեց իր արդյունքը»,- ընդգծեց Նազարյանը:

Հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում Սյունիքի մարզի Տաթև և Տեղ համայնքներում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը դա բացատրում է այսպես. «Դա պայմանավորված է նրանով, որ այլ ուժերից գյուղում լուրջ մրցակիցներ չեն ունեցել և զուտ գյուղական ընտրություններ են իրենց հատուկ սպեցիֆիկայով: Այսինքն, այստեղ թեկնածուն այնքան էլ կարևոր չէ՝ ՔՊ-ից է, թե մեկ այլ ուժից, կարևորը այդ գյուղում ինչ շրջապատ և ազդեցություն ունի: Այս դեպքում ՔՊ-ն կանգ էր առել այն թեկնածուների վրա, ովքեր կարողացան ձայներ հավաքել, բայց նույն Մեղրիում ՔՊ-ն այդ խնդիրը չկարողացավ լուծել, որովհետև չկարողացան այնպիսի մարդ գտնել, ով «Հանրապետություն» կուսակցության թեկնածուին հաղթեր: ՔՊ-ն այսօր այն վիճակում է, որ «Հանրապետություն» կուսակցությունը հաղթում է ՔՊ-ին»,- եզրափակեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Անահիտ Չալիկյան

galatv.am