Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Total Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս Կառլսենը Ռուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտը Նորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել «Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետ ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը Ստեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել Բայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվել Պատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. Զելենսկի Ջոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդ Սլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերը

Total Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքում
Քաղաքականություն

Դեռևս վաղ է ասել, որ Մինսկի խմբի ձևաչափը «մահացած է». վերլուծաբան

ԼՂ հիմնահարցի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հետագա ճակատագիրը շարունակում է պարունակել անորոշություն ու բազմաթիվ հարցեր: Ամերիկացի վերլուծաբանները քննարկում են այս ձևաչափի ապագան, գրում է Ամերիկայի Ձայնը։

Հոկտեմբերի 14-ին Մինսկում Ռուսաստանի միջնորդությամբ կայացավ ՌԴ-ի, Ադրբեջանի և ՀՀ-ի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը: Կողմերը քննարկել են անցած տարվա նոյեմբերին ստորագրած զինադադարը կյանքի կոչելու գործընթացն ու պայմանավորվել շարունակել աշխատանքը դեռևս բաց հարցերի շուրջ: Հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարարությունն իր հայտարարության մեջ հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ «նպաստել այս գործընթացին՝ ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»:

Վերլուծաբան Լորենս Բրոյերսի կարծիքով՝ այսօր դեռևս վաղ է ասել, որ Մինսկի խմբի ձևաչափը «մահացած է»: ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումն ընթանում է երկու զուգահետ գործընթացների ներքո՝ Ռուսաստանի գլխավորած եռակողմ գործընթացն ու Մինսկի խումբը, նշում է նա:

«Ռուսաստանի միջնորդությամբ եռակողմ գործընթացում քննարկվում են ավելի փոքր ծավալի տակտիկական հարցեր, և այստեղ հնարավոր է անգամ գրանցվի առաջընթաց: Սակայն հակամարտության առանցքը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու տեղի բնակչության անվտանգությունը, վերաբերում է Մինսկի խմբի ձևաչափին»,- ասում է Բրոյերսը:

Նրա կարծիքով, Մոսկվան շահագրգրցված չէ Մինսկի խմբի տապալման մեջ: Դրա հետ մեկտեղ նա դժվարանում է կանխատեսել, թե որքանով եռակողմ այս գործընթացը կգրանցի առաջընթաց և որ պահին հնարավոր կլինի համախմբել միջնորդական այս երկու ջանքերը:

«Ռուսաստանն իրեն համարում է «առաջինը հավասարների մեջ»՝ Մինսկի խմբի համանախագահների շարքում: Այն տարբեր փուլերում զգալի ներդրում է ունեցել Մինսկի խմբի գործընթացում, իսկ այժմ միանձնյա պատասխանատու է տեղում իրավիճակի համար: Իրավիճակ, որից գոհ չէ կողմերից ոչ մեկը: Այսպիսով, միգուցե կգա մի պահ, երբ նոր լիցք կհաղորդվի պատասխանատվության բեռը և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնելու վտանգը կիսելու հարցերում»,- ընդգծում է Բրոյերսը:

Վերլուծաբանը գտնում է, որ այս պահին Մինսկի խումբը օգտակար մի հարթակ է ամենաբարդ հարցերի համար, որոնք անհնար է կարգավորել այսօրվա միջավայրում:

Իր հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն ևս կարևորում է այս ձևաչափը ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Նա մատնանշում է, որ Մոսկվան վերջերս նշանակեց նոր համանախագահ, որով, ըստ Քավանոյի, ազդարարեց, որ այս ձևաչափը շարունակում է մնալ արդիական: Ըստ Քավանոյի՝ ԱՄՆ-ը ևս այն դիտարկում է խնդրի կարգավորման համար հիմնական օղակ:

«Միացյալ Նահանգներն այս ձևաչափը դիտարկում է որպես առանցքային գործոն առաջընթացի համար: Քանի դեռ այն չի փոխարինվել մեկ այլ ձևաչափով, որը կստանա կողմերի աջակցությունը ու միջազգային հանրության հավանությունը, կարծում եմ, որ այն կմնա հիմնական մեխանիզմ»,- ընդգծում է Քավանոն:

Ըստ նախկին համանախագահի՝ մի շարք կարևոր ու առանցքային խնդիրներ, ներառյալ ԼՂ-ի կարգավիճակի, ռազմագերիների ու ձերբակալվածների, տարածքների վերականգնման և այլ խնդիրներ կարող են քննարկվել Մինսկի խմբի շրջանակում, եթե կողմերը ցուցաբերեն կառուցողական մոտեցում բանակցային գործընթացում: