Ադրբեջանում՝ աշխարհի աչքի առաջ փոքրիկ Հիտլեր է ծլել
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե ապրիլյան գործողությունները և շփման գծի երկայնքով լարվածության պահպանումն Ադրբեջանի ներքին գործն են:
-Պարո´ն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի հայտարարությունն առ այն, որ ապրիլյան գործողությունները և շփման գծի երկայնքով լարվածության պաhպանումը Ադրբեջանի ներքին գործն է:
Նախ, Ադրբեջանը ստորագրել է 1994թ. ռազմական գործողությունների դադարեցման և 1995թ. զինադադարի ռեժիմի ամրապնդման անժամկետ համաձայնագրերը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ: Ակնհայտ է, որ 2016 թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը հանդիսանում է ինչպես վերոնշյալ համաձայնագրերով, այնպես էլ ՄԱԿ-ի Կանոնադրությամբ Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կոպիտ ոտնահարում և ագրեսիա ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:
Նման հայտարարությունը բացահայտ արհամարհանք է ղարաբաղյան հիմնահարցը խաղաղ կարգավորելու միջնորդական ջանքերով հանդես եկող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հանդեպ: Եթե Ադրբեջանի ղեկավարությունը ձևացնում է, որ դա չի գիտակցում, ապա անգամ դա իր ներքին գործը չէ, իսկ եթե հայտարարում է գիտակցելով, ապա դա արդեն պաթոլոգիա է:
Լուսանկարը՝ «Արմենպրես»-ի


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով