Քոչարյան. ԵԱՀԿ ՄԽ-ն երբեք խաղաղություն պարտադրելու մանդատ չի ունեցել
ԵԱՀԿ Մինսկի խումբը երբեք խաղաղություն պարտադրելու մանդատ չի ունեցել: Այս մասին հոկտեմբերի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Նրանց առաքելությունը հիմնված է պայմանավորվածությունների եւ առաջարկությունների վրա, այլ ոչ թե` պարտադրանքի: Եվ այսօր էլ նման մանդատ չկա»,- հիշեցրեց նախկին նախագահը:
Նրա խոսքով` ակնհայտ է, որ նույն ՄԽ-ում զգալիորեն աճել է Ռուսաստանի Դաշնության դերը: Բայց նաեւ ակնհայտ է, որ Ադրբեջանը բոլորովին այլ դիրքերում է: Ակնհայտ է նաեւ, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի դերը զգալիորեն աճել է:
«Այս ամենը պետք է հավասարակշռել: Հիմա շատ դժվար է ասել, թե ինչի է հնարավոր հասնել: Շատ բան կախված է տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումներից: Պրոֆեսիոնալ բանակցող կողմ է պետք, համոզմունք, որ հնարավոր է ինչ-որ բան փոխել եւ որպեսզի Հայաստանը, իր բոլոր հնարավորություններով, մտնի գործընթացի մեջ եւ պատասխանատվություն ստանձնի: Այս հանգամանքներից ոչ մեկը հիմա գոյություն չունի: Եթե այսպես անել, ոչ մի երաշխիք չկա, որ կստացվի: Բայց եթե չանենք, երաշխիք կա, որ կպարտվենք: Փորձել, թե՞ ոչ: Իհարկե` փորձել, այլ ոչ թե լվանալ ձեռքերը եւ խնդիրը դնել Ռուսաստանի ուսերին: Այս պատերազմից հետո Ռուսաստանը տարածաշրջանում ավելի շատ հաշվի կնստի Ադրբեջանի աճող դերի հետ` կնեղանանք մենք, թե ոչ: Իրականությունը սա է»,- ասաց նախկին նախագահը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց