Այս տեսանյութը հրապարակում եմ առաջին անգամ. Ռուբեն Մխիթարյան
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.
«Այս տեսանյութը հրապարակում եմ առաջին անգամ: Այն չեն տեսել նույնիսկ տեսանյութի մասնակիցները: 2013 թվականին «Հայաստանի ձայնը» նախագծի 2-րդ եթերաշրջանի «Կույր լսումներ» փուլի նկարահանումների վերջին՝ 5-րդ օրն էր: Բոլորս հոգնել էինք և նկարահանումները ընթանում էին շատ ծանր: Ես այդ ժամանակ «Արմենիա TV»-ի գլխավոր պրոդյուսերն էի: Նախագծի գլխավոր ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյանի հետ քննարկում էինք անցած մասնակիցների ձայնային տվյալները և հնարավորությունները ու վստահ պնդում էինք, որ «կույր լսումներում» շատ բան կախված է, թե ինչ երգ ես ընտրում և ձայնի ինչ տեմբրով ես կատարում: Խոսակցությանը միացավ նախագծի երաժշտական պրոդյուսեր Իրինա Վարդանյանը, որը այդքան էլ համաձայն չէր մեր հետ և Հրաչի ներկայությամբ մենք գռազ եկանք իրար հետ, որ եթե ես դուրս գամ և երգեմ՝ մարզիչների գոնե կեսը պտտվելու են՝ առանց իմանալու, թե ով է երգում...
Հայկո ջան, դու այնպես արեցիր, որը բոլորդ շրջվեցիք... Միքայել Պողոսյանի կոճակը վերջում դու սեղմեցիր...
Դու ինձ ծափահարում էիր այդ օրը... Ես քեզ ծափահարել ու ծափահարելու եմ ՄԻՇՏ... Բարի ու բոլորի հաջողություններով ուրախացող, ջիգյարով տղա, ղայդով տղա... Բարով մնաս...»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է