Մարտնչող տգետների իշխանությունը մի իսկական աղետ բերեց մեր ժողովրդի եւ մեր երկու հանրապետությունների գլխին
Երկու տարի առաջ էլի հավաքվել էինք ասյտեղ քննարկելու թե կուսակցության հետագա անելիքները, թե երկրին պատուհասած պոպուլիզմի վիրուսի դեմ պայքարի միջոցները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, «Հանրապետականներ, շարունակական բարեփոխումներ» խորագրով խորհրդաժողովի ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:
«Եթե կուսակցականի մասով մեզ հաջողվեց ոչ միայն պահպանել ՀՀԿ-ի դիրքերը, որպես Հայաստանի քաղաքական օրակարգ ստեղծող եւ ազգային շահերը հետեւողականորեն պաշտպանող կարեւոր դերակատարի, ապա երկիրը վերահաս աղետից փրկելու մեր բոլոր նախազգուշացումները եւ ջանքերը ցավոք սրտի, լուրջ արդյունքների չհաանգեցրեցին եւ մարտնչող տգետների իշխանությունը մի իսկական աղետ բերեց մեր ժողովրդի եւ մեր երկու հանրապետությունների գլխին»,-ասաց նա:
Սերժ Սարգսյանի խոսքով, հունիսին կապիտուլյանտ իշխանությունների կողմից կազմակերպած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ինչպես եւ իրենք զգուշացնում էին, չլուծեցին եւ ոչ մի խնդիր, ոչ մի ճգնաժամ՝ անվտանգությունից մինչեւ արժեհամակարգային, քաղաքականից մինչեւ արդարության ճգնաժամ:
«Թեեւ ՀՀԿ-ն ժողովրդի մի մասի վստահությամբ, ի հեճուկս գործող վարչախմբի, որ ամբողջ ընտրարշավից ժամանակ եւ դրանից առաջ բռնաճնշումներ եւ բազմաթիվ անօրինական քայլեր կատարեց, վերականգնեց իր խորհրդարանական կարգավիճակը, այդուհանդերձ ԱԺ-ում ներկայացված լինելը մեզ համար երբեք գերխնդիր չի եղել: Ուստի պատեհ պահին մենք պատրաստ կլինենք շարունակել պայքարը նաեւ, եւ եթե անհրաժեշտություն լինի, բացառապես խորհրդարանից դուրս»,-ընդծեց ՀՀԿ նախագահը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել