ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը ձերբակալվել է
Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը ձերբակալվել է։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ 2011 թվականին ՊՆ-ում իրականացված զենք-զինամթերքի տենդերի առնչությամբ։ Այդ գործի շրջանակներում հարցաքննվել է նաեւ Ստեփան Գալստյանը։ Մեր տեղեկություններով՝ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ԱԱԾ-ն ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի բնակարաններում խուզարկություններ էր իրականացնում։ Խուզարկել էին նույնիսկ Տոնոյանի մոր բնակարանը։ Թե ԱԱԾ–ում գործը հարուցվելուց ամիսներ անց քննիչներն այդ բնակարաններում ինչ էին ակնկալում գտնել, հայտնի չէ։ Մամուլում միայն լուրեր էին շրջանառվում, որ իրավապահները փաստաթղթեր եւ գումար են փնտրել։
Երեկ՝ գիշեր դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվեցին Դավիթ Տոնոյանը եւ զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը)։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց