Տարասովը կանխատեսում է ԼՂ-ին հատուկ կարգավիճակի տրամադրում եւ այնտեղ խաղաղապահների «հավերժ» ներկայություն
Եթե Ադրբեջանի վարքագիծը չփոխվի, ապա ռուս խաղաղապահները հավերժ կմնան Ղարաբաղում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը:
Նա դա կապեց այն բանի հետ, որ ռուս խաղաղապահները հանդես են գալիս որպես արցախահայության անվտանգության երաշխավոր: «Մի կողմից, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են Նյու Յորքում, Ալիեւը հայտարարում է Փաշինյանի հետ հանդիպելու պատրաստակամության մասին: Մյուս կողմից, Ադրբեջանի նախագահը չի կարող ազատվել առճակատման հռետորաբանությունից եւ հանդես է գալիս ուժի դիրքից։ Հարց է առաջանում՝ ընդհանրապես կկարողանա՞ դա անել Ադրբեջանը: Բացի այդ, հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացումը, Ղարաբաղի այն հատվածին, որը չի անցել Բաքվի վերահսկողության տակ, հատուկ կարգավիճակ կտրվի: Դեռեւս դժվար է ասել, թե ինչ կարգավիճակ կտրվի»,-նշեց փորձագետը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը