«C-400 համակարգերի նոր խմբաքանակի գնումները կնշանակեն նոր պատժամիջոցներ Թուրքիայի դեմ»․ ԱՄՆ սենատոր
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ եթե Թուրքիան գնի հակաօդային պաշտպանության C-400 նոր համակարգեր, Կոնգրեսը միջոցներ կձեռնարկի Անկարայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու համար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջերս արած հայտարարությունը, որ Անկարան կարող է գնել C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի հերթական խմբաքանակը:
«Մենք բավականին հստակ սահմանել ենք, երբ մշակեցինք CAATSA-ն (ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցներով հակազդելու մասին օրենք), որ ռուսական բանակի կամ հատուկ ծառայությունների հետ նշանակալի համագործակցության մեջ եղող ցանկացած կառույցի դեմ պատժամիջոցներ են իրականացվելու»,– ասվում է Մենենդեսի հայտարարության մեջ:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը շեշտել է, որ Թուրքիայի կողմից C-400 համակարգերի նոր խմբաքանակի գնումները կնշանակեն Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ:
CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում նախագահ Էրդողանը ասել էր, որ Անկարան, չնայած Վաշինգտոնի ճնշմանը, կարող է գնել ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի նոր խմբաքանակ:
Էրդողանը սեպտեմբերի 29-ին Սոչիում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` երկկողմ հարաբերությունները քննարկելու համար: Հանդիպմանը կքննարկվեն տարածաշրջանային հարցեր, այդ թվում` Սիրիան, Աֆղանստանը և Լիբիան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը