Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Հայաստանում մեկնարկել են Եվրոպական ժառանգության օրերը

«Համընդգրկուն ժառանգություն» խորագրի ներքո երեկ Հայաստանում մեկնարկեցին Եվրոպական ժառանգության օրերը: Միջոցառումների շրջանակում Հայաստանի ազգային գրադարանում բացվեց «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը» խորագրով բացառիկ ժամանակավորցուցադրություն: Այն Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի, Հայաստանի ազգային գրադարանի գրատպության թանգարանի և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ նախաձեռնությունն էր: Ներկայացված էին Ալեքսանդր Սպենդիարյանին առնչվող բացառիկ բնօրինակ նյութեր՝ լուսանկարներ, նամակներ, համերգային ազդագրեր և ծրագրեր, ստեղծագործությունների առաջին հրատարակություններ, կոմպոզիտորի կյանքին ու ստեղծագործական ուղուն նվիրված գրականություն, սկավառակներ, ձայնապնակներ, պաստառներ:

Բացման խոսքով հանդես եկավ Ազգային գրադարանի գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանը։ Ողջույնի իր խոսքում Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանն ընդգծեց միջթանգարանային համագործակցության շրջանակում Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության համամարդկային նշանակությունը վերհանելու անհրաժեշտությունը։ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն իր խոսքում նույնպես փաստեց նման նախաձեռնությունների կարևորությունը։ Մարինե Օթարյանն Ազգային գրադարանին նվիրեց դիրիժոր Գեորգի Բուդաղյանի «Դիտարկումներ Ա. Ա. Սպենդիարովի «Ալմաստ» օպերայի գործիքավորման շուրջ» գիրքը, որը կոմպոզիտորի հոբելյանի առթիվ հրատարակել է տուն-թանգարանը։

Սպենդիարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Աստղիկ Հարությունյանը ներկայացրեց ցուցադրված նյութերը և պատասխանեց հավաքված արվեստասերների հարցերին։Նա նշեց, որ ցուցադրվող նյութերի ընտրության հարցում շեշտադրվել է եվրոպական միջավայրում Սպենդիարյանի ստեղծագործությունների տարածումը, գնահատումը և նրա ստեղծագործությունների կատարումը եվրոպացի ականավոր երաժիշտ կատարողների, դիրիժորների, պարարվեստի գործիչների կողմից:

«Այս ցուցադրությամբ ներկայացրել ենք Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգությունը և համերգային գործունեությունը հատկապես եվրոպական խոշոր քաղաքներում՝ Բեռլինում, Միլանում, Հռոմում, Վարշավայում, Փարիզում, Ռիգայում, Հելսինգֆորսում (Հելսինկի), որտեղ իր կենդանության օրոք հնչել են իր ստեղծագործությունները»,-ընդգծում է տուն-թանգարանի աշխատակիցը:

Ցուցադրված նյութերի շարքում տեղ էր գտել նաև «Այնտեղ, այնտեղ դեպ վեհ այն դաշտը» ստեղծագործության առաջին հրատարակությունը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ կովկասյան ճակատում մարտնչում էին հայկական կամավորական ջոկատները, ռուսաստանաբնակ հայ Ալեքսանդր Սպենդիարյանն անտարբեր չէր կարող մնալ նրանց ճակատագրին և որոշեց ինչ-որ կերպ օգտակար լինել հայ կամավորականներին, որոնք պետք է Սարդարապատի ճակատամարտը պսակեին հաղթանակով։ Սպենդիարյանն իր «Այնտեղ, այնտեղ դեպ վեհ այն դաշտը» ստեղծագործության տպագիր նոտաների վաճառքի ողջ հասույթը տրամադրեց հայ կամավորներին։ Նոտագրության շապիկն էլ նկարազարդեց Սպենդիարյանի մտերիմն ու ընկերը՝ Մարտիրոս Սարյանը։ «Այդ հանգամանքը առիթ ծառայեց մեր հանդիպման»,-հետագայում նշել է Սարյանը Սպենդիարյանի մասին իր հուշերում: