Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

«Դա ստրկացած, թուրքական աշխարհից կախյալ Հայաստանի հեռանկարն է, որը նիկոլական ռեժիմի սրտին մոտ է»․ Դավիթ Ջամալյան

«Ալիևի հայտարարած «Զանգեզուրի միջանցքը» տալու դեպքում լինելու է հայոց պետականության վերջի սկիզբը, մենք դադարելու ենք լինել սուբյեկտ և սահուն կերպով ներգրավվելու ենք թուրքական պրոյեկտի մեջ, աստիճանաբար հայաթափվելու է Հայաստանը, և 20-30 տարի հետո մենք մեր հայրենիքում լինելու ենք փոքրամասնություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն արդեն հուշում է, որ այդտեղ չի կարող լինել արժանապատիվ խաղաղության հեռանկար․

«Դա ստրկացած, թուրքական աշխարհից կախյալ Հայաստանի հեռանկարն է, որը նիկոլական ռեժիմի սրտին մոտ է, բայց ցանկացած արժանապատիվ հայ մարդու համար դա ստրկացած կախվածության հեռանկարն է, պետականության կորստի հեռանկարն է։ Մեզ համար տարօրինակ չէ, մենք գիտենք Ալիևի պատկերացումը խաղաղության մասին, ցավալին այն է, որ Ալիևի և այս խունտայի այդ հեռանկարը իրար համապատասխանում են»։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը և համանախագահների հայտարարությանը, Դավիթ Ջամալյանը նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, անկախ ամեն ինչից, նաև ներկայացնում են սեփական երկրների շահերը, Արցախի հարցի կարգավորման իրենց պետությունների ընկալումը։

«Հստակ է, որ ռուսական կողմն իր հատու միջամտությամբ զարգացումների ղեկը վերցրել է իր ձեռքը, հիմա մյուս կողմերը փորձում են իրենց մասնակցությունն ինչ-որ կերպ ընդգծելով՝ այս ռեգիոնում տվյալ հարցի վերաբերյալ ռուսական մասնակցության տեղն ու ծավալը փոքրացնել։ Այսինքն՝ չեն ուզում լիովին վանված լինել, փորձում են զարգացումների վրա ինչ-որ ազդեցություն գործել։

Ադրբեջանը հիմա պայման թելադրողի դիրքերում է՝ շնորհիվ մեր կապիտուլյանտների և գերագույն կապիտուլյանտի, և այն, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ ոչինչ չկա, այն, որ մի տեսակ ավելի ընդգրկուն և ընդհանուր ձևակերպումներ կան՝ կապված առհասարակ հայ-ադրբեջանական հարցերի վերաբերյալ, այստեղից արդեն կարելի է դատել, որ Ադրբեջանը օրակարգ է թելադրում։ Այս ֆոնին ընդամենը ես տեսնում եմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ այլ երկրների փորձը՝ իրենց դիրքը ամրապնդել կարգավորման գործընթացում, այդ կերպ նաև՝ ռեգիոնում իրենց դերակատարությունն ավելի ամրապնդել։ Մեր խնդիրն այս ամենի մեջ հետևյալն է՝ կա ռուսական կողմ, որի հետ մեր աշխարհաքաղաքական շահերը համընկնում են, այսօր իրավիճակի ռեալ տերը ռուսական կողմն է, նրա շնորհիվ է, որ Արցախի մի փոքր հատվածն այսօր հայապատկան է, ունի սուբյեկտայնություն, ռուսական հատու միջամտության և ներկայության շնոհիվ է, որ Սյունիքը հայապատկան է, և մեր խնդիրը պետք է լինի հայ-ռուսական ինտերգրացիոն սխեմաներում մեր սուբյեկտայնությունը ամրապնդել և արդեն շահերի զուգամիտման վրա հենվելով՝ վերականգնել կորուստը»։

Ռազմական փորձագետի խոսքով՝ միամտություն կլինի որևէ հույս կապել ԵԱՀԿ ՄԽ հետ՝ Արցախի սուբյեկտայնության լիարժեք վերականգնման, նրա միջազգային ճանաչման և տարածքների դեօկուպացիայի վերաբերյալ․ «Այո, պետք է դիվանագիտական աշխատանքը շարունակել, բայց մեր հաջորդ իշխանության օրոք, որը կլինի պետականակենտրոն, Արցախի հայապատկանության վերջնական ամրապնդման հեռանկարը պետք է կապվի հայ-ռուսական սերտ ինտեգրացիոն հարաբերությունները վերականգնելու հետ»։

Միևնույն ժամանակ, Դավիթ Ջամալյանը վստահ է՝ առաջիկայում լինելու են փոփոխություններ, և «մենք մեր մեջքը շտկելու ենք»։