Բայդենը եւ Մոդին կողմ են արտահայտվել ԱՄՆ-ի եւ Հնդկաստանի համագործակցությանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման կոչ են արել, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ Միացյալ Նահանգների ղեկավարը «հաստատել է երկրների միջեւ հարաբերությունների ամրությունը պաշտպանական ոլորտում» եւ մտադրություն հայտնել «ամրապնդել համագործակցությունն առաջադեմ ռազմական տեխնոլոգիաների ոլորտում»:
«Առաջնորդները ողջունել են համագործակցության խորացումն արդյունաբերական նորագույն զարգացումների ոլորտում: Այս համատեքստում նրանք նշել են օդային տեղակայման անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վերջին մշակումը պաշտպանական տեխնոլոգիաների եւ առեւտրի համատեղ նախաձեռնության շրջանակներում եւ կողմ են արտահայտվել նման համատեղ ջանքերի ստեղծմանը»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: Երկրների առաջնորդները պետական գերատեսչություններին եւ մասնավոր ընկերություններին պաշտպանական ոլորտում «համատեղ զարգացման եւ համատեղ արտադրության» կոչ են արել:
Փաստաթղթում ընդգծվում է, որ ԱՄՆ-ն եւ Հնդկաստանը «համատեղ պայքարում են միջազգային ահաբեկչության դեմ եւ համաձայնեցված գործողություններ կձեռնարկեն բոլոր ահաբեկչական խմբերի դեմ»: Նրանք ողջունել են «այս տարվա վերջին» ԱՄՆ-ի եւ Հնդկաստանի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու ծրագրերը: Ամերիկայի նախագահն ու Հնդկաստանի վարչապետը նաեւ կողմ են արտահայտվել երկրների միջեւ «ռազմավարական գործընկերության հարաբերությունների» զարգացմանը:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն եւ Հնդկաստանը «կարագացնեն մաքուր էներգիայի զարգացումը եւ կարևորագույն տեխնոլոգիաների ներդրումը՝ մաքուր էներգիային անցումը հեշտացնելու համար»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը