Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

Պատերազմն ավելի վաղ փուլում կանգնեցնելու հնարավորություն է եղել, ինչը թույլ կտար խուսափել մեծ կորուստներից. Աբրահամյան

Համոզված եմ՝ այդ իրավիճակում, երբ քննարկման օրակարգում էր Լավրովի պլանը, որը ենթադրում էր 5 շրջանի հանձնում՝ հետագայում եւս երկուսը տալու հեռանկարով, որովհետեւ դրանց միջեւ ընկած ժամանակահատվածում նախատեսվում էր Արցախի կարգավիճակի հստակեցում, դա ավելի շատ էր տեղավորվում մեր օրակարգում, քան այն, ինչ ստացանք նոյեմբերի 9-ին: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում արած այն հայտարարության մասին, որ պատերազմը կարող էր դադարեցվել դեռ հոկտեմբերի 7-ին, բայց առկա առաջարկները Հայաստանը մերժել է:

Աբրահամյանի խոսքով՝ պատերազմի սկզբնական հատվածում՝ հոկտեմբերի առաջին օրերին, ՌԴ ԱԳՆ միջոցով կողմերին առաջարկներ են արվել, պատերազմը կանգնեցնելու օրակարգ դեռ այդ պահին է առաջ քաշվել:

«ՌԴ նախագահը հետագայում խոսեց հոկտեմբերի 19-20-ին պատերազմը կանգնեցնելու առաջարկների մասին, որը, կարծում եմ, շատ ավելի իրական է, բայց հատկապես պատերազմի առաջին օրերին նման հնարավորություն եղել է: Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելու նպատակներից մեկը, կարծում եմ, եղել է մեզ վրա դրա միջոցով ճնշում գործադրելը եւ պատերազմն իրեն հարմար պայմաններով դադարեցնելը: Այն, որ պատերազմը երկարել է, իսկ ադրբեջանական զորքերը շատ ավելի մեծ տարածքների նկատմամբ են վերահսկողություն հաստատել ու հնարավորություն ստացել մեծ վնասներ պատճառել Հայաստանի եւ Արցախի ռազմավարական օբյեկտներին: Այդ իրավիճակում, հասկանալի է, Ադրբեջանի հավակնությունները շատ ավելի են մեծացել, ընդհուպ Շուշիի օրակարգ է առաջ եկել, եւ Շուշիի նկատմամբ են կարողացել վերահսկողություն հաստատել: Ակնհայտ է, որ պատերազմը շատ ավելի վաղ փուլում կանգնեցնելու հնարավորություն է եղել, եւ եթե դա տեղի ունենար հոկտեմբերի առաջին օրերին, դա հնարավորություն կտար խուսափել մեծ թվով զոհերից, այդքան վիրավորներից ու հաշմանդամություն ստացածներից: Համոզված եմ՝ այդ իրավիճակում, երբ քննարկման օրակարգում էր Լավրովի պլանը, որը ենթադրում էր 5 շրջանի հանձնում՝ հետագայում եւս երկուսը տալու հեռանկարով, որովհետեւ դրանց միջեւ ընկած ժամանակահատվածում նախատեսվում էր Արցախի կարգավիճակի հստակեցում, դա ավելի շատ էր տեղավորվում մեր օրակարգում, քան այն, ինչ ստացանք նոյեմբերի 9-ին:

Իշխանության տարբեր պատգամավորներ եւ նրանց ղեկավարն ասում են՝ երեք անգամ հումանիտար հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել, բայց ադրբեջանը խախտել է պայմանավորվածությունները՝ զուգահեռ տանելով պատերազմի դադարեցման հնարավորությունների հետ, ինչը տրամաբանական չէ: Կամ նրանք չեն հասկանում, թե ինչ գործընթացների մասին են խոսում, կամ հասարակության մեջ փորձում են այդ միտքը մտցնել: Այդ հրադադարների հաստատման նպատակն էր լինելու հումանիտար որոշակի հարցեր լուծել, ինչին, իհարկե, Ադրբեջանը կարող էր չհամաձայնել»,- նշեց պատգամավորը:

Պատգամավորը համոզված է՝ եթե պատերազմի դադարեցման՝ այդ փուլում եղած առաջարկներն ընդունվեին եւ իրագործվեի, դա կենթադրեր այդ պահին բանակցությունների սեղանին եղած տարբերակների իրագործում, ինչի պարագայում, պնդում է, չէինք ունենա այս իրավիճակը:

«Եթե այդ տարբերակներում վերջնարդյունքում խոսվում էր 5-7 շրջանների՝ Ադրբեջանին փոխանցման մասին, ապա այս պատերազմի հետեւանքով 10 եւ ավելի շրջան հանձնվեց, իսկ պատերազմի վաղ փուլում դադարեցման դեպքում որեւէ խոսք չէր լինի Հադրութի եւ Շուշիի մասին: Հայաստանի ռազմաքաղաքական իշխանության ներկայացուցիչները՝ յուրաքանչյուրն իր մասով, նվազագույնը գնացել է արկածախնդրության, ինչի հետեւանքով մեկը մյուսի հետեւից տարածքներ ենք կորցրել, մի մասը՝ մարտով, մյուսը՝ հանձնելով, մեկ այլ մասը՝ բանավոր փոխըմբռնմամբ, եւ Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ Թուրքիան եւ Ադրբեջանը նույնիսկ եղածով չեն բավարարվել եւ ՀՀ-ի առջեւ զիջումների նոր օրակարգ են դրել»,- նշել է Աբրահամյանը: