Կրեմլում պատմել են Պուտինի կենսաձեւի մասին ինքնամեկուսացման պայմաններում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նորմալ կյանք է վարում ինքնամեկուսացման պայմաններում, այդ թվում՝ աշխատում է, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նրա սովորական կենսաձեւն է, իհարկե, այն փոխելու ոչ մի պատճառ չկա»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է նախագահի ինքնամեկուսացումն ընթանում կենցաղային իմաստով, մասնավորապես՝ արդյոք Պուտինը շարունակում է գնալ լողավազան եւ զբաղվել սպորտով: Նրա խոսքով՝ «ինքնամեկուսացումը պայմանական սահմանափակում է»:
«Միեւնույն է, նախագահը միշտ անհրաժեշտ կապի միջոցներով է՝ ամենօրյա, ամենամսյա փաստաթղթաշրջանառությամբ, կապի փակ գծերով, ինչպես նաեւ՝ զեկույցներով, որոնք նա ստանում է ամեն ժամ կամ ամեն րոպե այդ հաղորդակցության գծերով»,- նշել է Պեսկովը:
Սեպտեմբերի 14-ին Պուտինը հայտարարեց որոշ ժամանակով ինքնամեկուսացման ռեժիմի անցնելու որոշման մասին՝ իր շրջապատում կորոնավիրուսով հիվանդների պատճառով: Ավելի ուշ նա պարզաբանեց, որ իր միջավայրում մի քանի տասնյակ մարդ հիվանդացել է կորոնավիրուսով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Պեսկովը, նախագահն իրեն հիանալի է զգում, սակայն այս շաբաթ նրա մասնակցությամբ միջոցառումները հիմնականում կանցկացվեն տեսաժողովների ռեժիմով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը