Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ Total Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս Կառլսենը Ռուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտը Նորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել «Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետ ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը Ստեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել Բայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվել Պատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. Զելենսկի Ջոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդ

Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)
Աշխարհ

Տաջիկստանի նախագահը հայտարարել է Աֆղանստանում միջազգային ահաբեկչության վերածննդի վտանգի մասին

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը նախազգուշացրել է Աֆղանստանում միջազգային ահաբեկչության վերածննդի սպառնալիքի մասին: Այս մասին Տաջիկստանի ղեկավարը հայտարարել է՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 76-րդ նստաշրջանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր խաղաղ աֆղանական ժողովուրդը ահաբեկման է բախվել: Մենք պետք է հասկանանք, որ դա Աֆղանստանի ժողովրդի մեղքը չէ, այս իրավիճակը կազմակերպվել է դրսից եւ պարտադրվել է աֆղան ժողովրդին»,- ասել է Էմոմալի Ռահմոնը: «Տարբեր ահաբեկչական խմբավորումներ ակտիվորեն օգտագործում են Աֆղանստանի անկայուն ռազմաքաղաքական իրավիճակը՝ սեփական դիրքերն ամրապնդելու համար»,- ասել է Տաջիկստանի նախագահը:

«Մենք ականատես եղանք «ԻՊ»-ի, «Ալ-Քաիդա»-ի հազարավոր անդամների ազատ արձակմանը: Մենք լրջորեն մտահոգված ենք եւ ափսոսում ենք, որ այսօր Աֆղանստանը կրկին կանգնած է միջազգային ահաբեկչության ձեւավորման հարթակ դառնալու ճանապարհին»,- ասել է Ռահմոնը:

Նա հիշեցրել է, որ ավելի քան 40 տարի Աֆղանստանը տառապում էր զինված հակամարտությունից: «Աշխարհը քաջատեղյակ է 2001 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների հետեւանքներին»,- հիշեցրել է Տաջիկստանի առաջնորդն ԱՄՆ-ում «Ալ-Քաիդա» խմբավորման կազմակերպած ահաբեկչությունների մասին, որոնց ղեկավարներն այն ժամանակ ապաստան էին ստացել Աֆղանստանում երկրում իշխող թալիբների կողմից: «Տառապող Աֆղանստանը եւ բարեկամ եղբայրական ազգերը չպետք է նորից ներքաշվեն պարտադրված արյունահեղ պատերազմի անդունդի մեջ,- ասել է Տաջիկստանի նախագահը:- Այս կապակցությամբ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա Աֆղանստանում եւ հարեւան երկրներում ապրող ազգերի ու ժողովուրդների ճակատագրի նկատմամբ: Ուստի նրանք պետք է ակտիվ գործողություններ ձեռնարկեն այս իրավիճակի հետ կապված»:

Ռահմոնի խոսքով՝ Աֆղանստանում առկա ճգնաժամի պատճառն ԱՄՆ-ի որոշումն էր՝ այդ երկրից զորքերը դուրս բերելու մասին, որը նա անպատասխանատու որակեց: Տաջիկստանի նախագահը հիշեցրել է աֆղանական թալիբների՝ իշխանության գալուց հետո ճգնաժամի սրման հետեւանքով խաղաղ բնակիչների մահվան եւ աֆղանցի զինվորականների ու պետծառայողների նկատմամբ հաշվեհարդարների մասին: Հաշվի առնելով իր աշխարհագրական դիրքը՝ Տաջիկստանը ներկայիս սպառնալիքներին դիմակայման առաջնագծում է, ինչպիսիք են ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, արմատականությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, նշել է Էմոմալի Ռահմոնը: