Արմեն Գևորգյանը դատի է տվել Գռզոյին
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ իշխանական պատգամավոր, «Գռզո» մականունով հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի՝ պահանջելով հերքել իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ հայցադիմումը ներկայացնելու պատճառը Խաչատուր Սուքիասյանի՝ ԱԺ ամբիոնի մոտից արված հայտարարությունն է, թե ինչպես է ստացվել, որ ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը, երբեք չզբաղվելով բիզնեսով, ձեռք է բերել 100 000 000 ԱՄՆ դոլարի կարողություն, և Երևան քաղաքի Կենտրոն համայնքում ունի թվով 57 միավոր սեփականության իրավունք։ Այլ մեկնաբանություններ տալուց փաստաբանն այս պահին զերծ մնաց։
Ի դեպ, Սուքիասյանի հայտարարությունից անմիջապես հետո Արմեն Գևորգյանի փաստաբանական թիմը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ հիշյալ անձնավորության հայտարարությունները բացարձակ սուտ են և զրպարտիչ, դա կունենա համապատասխան իրավական հետևանք։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է