ԱՄՆ-ում դպրոցականներն ավիրում են զուգարանները TikTok-թրենդի պատճառով
Ամերիկացի երեխաների շրջանում լայն տարածում է ստանում դպրոցական զուգարաններում մանր կողոպուտը. ավարի մասին տեղեկատվությամբ կիսվում են TikTok-ում, հաղորդում է NPR-ն:
Լրագրողները պարզել են, որ երիտասարդ վանդալներն ի հայտ են եկել ամբողջ երկրում. գողացվել է օճառի դոզատորը եւ վնասվել է լվացարանը Ֆլորիադում; զուգարանները խցանված են, պոկված են հայելիներն ու օճառի դոզատորները Կալիֆոռնիայում; կարմիր ներկով աղտոտված են պատերն Արկանզասում; ջարդված է սալիկն ու միջնապատերը Թենեսիում:
Աշակերտները ստորագրում են ավերիչ տեսանյութերը #deviouslick (հմուտ կողոպուտ) հեշթեգով: Սոցցանցում հայտարարել են, որ այդպիսի կոնտենտը հեռացվում է:
«Մենք ակնկալում ենք, որ մեր հանրությունը կմնա անվտանգ եւ կգործի պատասխանատու, եւ մենք հավանություն չենք տալիս կոնտենտին, որը նպաստում է հանցավոր գործունեությանը»,-ռադիոկայանը մեջբերում է TikTok-ի ներկայացուցչի խոսքերը:
Բրաունի համալսարանից դեռահասների վարքն ուսումնասիրող դոցենտ Ժակլին Նեսիի խոսքով՝ կողոպուտի միջոցով երեխաները փորձում են իրենց նկատմամբ ուշադրություն սեւեռել:
«Նպատակն այն չէ, որ ստանան դպրոցից գողացվածը: Ես կարծում եմ, որ նպատակը հասակակիցների կողմից հավանության արժանանալն է, եւ դա իսկապես հզոր խթան է դեռահասների համար»,-ասել է նա:
Ուսուցիչներն ու ոստիկանները կոչ են անում ծնողներին երեխաների հետ դաստիարակչական զրույց անցկացնել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը