Միայն չասեք կյանքը շարունակվում է. էդպես ասելով դուք կյանքին եք հայհոյում, կյանքին
Մեր երկրի թշնամին, իրական թշնամին մեր հանդեպ իրենց թշնամությունը չթացնող թուրքն ու ադրբեջանցին չեն, այլ Բաստայի համերգին տռճիկ տվողները։
Նրանք ամենավտանգավորն են։
Նրանք, որոնք կարողանում են տռճիկ տալ, երբ իրենց տարեկիցները գերության մեջ են, երբ տղերքի շիրիմները թարմ են, երբ տղերքի մասունքներն են փնտրում, երբ Շուշին... Միայն չասեք կյանքը շարունակվում է։
Էդպես ասելով դուք կյանքին եք հայհոյում, կյանքին։
Լավ էս ո՞վ եք դուք։
Ու հիշեցի մի աղջկա արցունքները, որին ընկերուհին ասել էր՝ չլինի զարմիկիդ զոհվելու համար ես լաց լինում, մի լացիր, հո ձեր տնից չի, որ լաց ես լինում։
Հասկացեք, չլիներ այս ընկերուհին, չլիներ Բաստայի համերգին տռճիկ տվողը, չլիներ նա, որը հարսանիքից հետո հրավառությունը պարտադիր է համարում, որը կնոջ ծննդյան գիշերը ինքնաշեն հրավառություն է անում, նա, որը ցուցադրաբար ավտոմեքենայի մագի ձայնն է բարձրացնում, սեպտեմբերի 21 ի գունագեղը չէր լինի։
Ի՞նչ գունագեղ՝ էս վարչախումբը եւս չէր լինի։
Հիմա, նստած որդուս շիրիմի մոտ, նույնիսկ էս ամենից հետո ես վստահ եմ, էս ամենը շուտով ավարտվելու է։
Մեր տղերքը հենց այնպես չեն զոհվել։
Տղերքը մեզ օգնելու են վերջ տալ այս մղձավանջին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է