Ճապոնացի գիտնականները «երրորդ ձեռք» են ստեղծել մարդու համար
Ճապոնացի գիտնականների խումբը ստեղծել է AugLimb ռոբոտացված ձեռքը։ Տոկիոյի համալսարանի եւ Առաջավոր արդյունաբերական գիտության եւ տեխնոլոգիաների ազգային իսնտիտուտի ստեղծած սարքը կարող է դառնալ «երրորդ ձեռք», որը կհեշտացնի ձեռքի աշխատանքը, տեղեկացնում է Tech Xplore պորտալը։
Ռոբոտը նախատեսված է մարդկային մարմնի հնարավորությունների ընդլայնման համար, նշել է AugLimb-ի ստեղծողներից մեկը՝ Հաորան Սեն։ Արհեստական ձեռքը կարող է վերցնել առարկաները 250 միլիմետր հեռավորությունից։
Սարքը ստեղծողը նշել է, որ AugLimb-ը կարող է ծալվել, ինչը թույլ կտա առանց սահմանափակման կատարել ձեռքերով սովորական շարժումներ։ Սարքը նաեւ փոքր քաշ ունի, ինչի շնորհիվ այն կկարողանան օգտագործել ինչպես երեխաները, այնպես էլ տարեց մարդիկ։
Նշվում է, որ բացված վիճակում ռոբոտացված ձեռքը երկուսուկես անգամ ավելի երկար է միջին վիճակագրական մարդու նախաբազկից։ Մանիպուլյատորի մասերը պատրաստված են սովորական 3D-տպիչով, ընդգծել է Սեն։
Հիմա ռոբոտացված ձեռքի նախատիպը փորձարկում է անցնում։ AugLimb-ը կառավարել կարելի է միայն ձեռքով, բայց գիտնականները ուսումնասիրում են կառավարման միջոցները։ Այսպես, ռոբոտացված ձեռքի կառավարման համար նախատեսում են կիրառել էլեկտրաէնցեֆալագրի մեթոդները, որոնք թույլ կտան մանիպուլյատորին նկատի ունենալ ուղեղի որոշակի ազդանշանները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը