ԱՄՆ-ում առաջարկում են «Գորշ գայլերին» ճանաչել որպես ահաբեկչական կառույց
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի «Դեմոկրատական կուսակցության» անդամ Դինա Թիթուսն ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին 2022-ի օրենքում առաջարկել է կատարել փոփոխություն, որով թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպությունը կճանաչվի որպես ահաբեկչական կառույց և կարգելվի դրա գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Օրենքի նախագծով նաև առաջարկվում է դադարեցնել Ադրբեջանին տրամադվող ռազմական օգնությունը:
Նշվում է, որ օրենքի փոփոխություններում Ադրբեջանի իշխանություններից պահանջվում է անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին: Անհրաժեշտ է համարվում ուսումնասիրել և պարզել, թե արդյոք արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում թուրքական հարվածային անօդաչուները կիրառել են ամերիկյան տեխնոլոգիաներ:
Հիշեցնենք, որ Եվրախորհուրդը «Գորշ գայլերի» շարժումը ներառել էր ահաբեկչական խմբերի ցանկում: Իսկ Ֆրանսիայում 2020-ի նոյեմբերի 4-ից պաշտոնապես արգելվել է «Գորշ գայլերի» գործունեությունը։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հրապարակել էր այդ կազմակերպության գործունեությունը արգելող հրամանագիրը: Նախագահ Մակրոնի ստորագրած հրամանագրում, նշվում էր, որ «Գորշ գայլերը» սերմանում են խտրականություն և ատելություն ու մասնակցում բռնի գործողությունների։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը