Երկարակեցության գաղտնիքը՝ վիսկի, բանան եւ ֆաշիզմի դեմ պայքար
100-ամյա բրիտանուհին իր երկարակեցության հիմնական գաղտնիքը համարում է վիսկին, զբոսանքը, բանանը եւ ֆաշիզմի դեմ պայքարը: Նրա պատմությունն ու խորհուրդները հրապարակվել է Hampstead & Highgate Express-ը:
Ջուլի Բուշն իր հարյուրամյակը տոնել է ընտանիքի, ընկերների եւ հարեւանների հետ՝ Լոնդոնի իր տան մոտ կազմակերպված մեծ խնջույքով: Կինն ամբողջ կյանքում բժիշկ է աշխատել: «Որեւէ ներքին փոփոխություն չեմ զգում: Ինձ համար ամսաթիվը եւ տարիքը ոչինչ չեն նշանակում: Ես մենակ եմ ապրում եւ կարող եմ հոգալ իմ մասին», - ասել է թոշակառուն, հայտնել է Lenta-ն:
Բուշի տարեդարձին ներկա են եղել բոլոր հարեւանները: «Մենք բոլորս շուտով Ջուլիի տարիքին կհասնենք: Հուսով եմ, որ նրա տարիքում կունենանք նույն գերազանց առողջությունը: Նա մարմնավորում է մարդկային լավագույն որակները», - ասել է Բուշի հարեւանուհիներից մեկը:
Թոշակառուն պատմել է, որ համավարակի սկզբից որոշակի դժվարություններ է ունեցել, քանի որ սովոր էր ինքն իր համար հաց թխել, սակայն կարանտինի սկզբին ալյուրը գրեթե անհետացել է խանութներից: Այնուամենայնիվ, հարեւաններն ու հարազատները սկսել են ալյուր բերել, որպեսզի կինը իր սովորական ապրելակերպը վարի:
Բուշը համալսարանում բնական գիտություններ է ուսումնասիրել, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումից հետո տեղափոխվել է բժշկական ֆակուլտետ եւ ստացել ֆիզիոթերապեւտի դիպլոմ: Պատերազմից հետո որպես բժիշկ աշխատել է Գերմանիայում՝ Կարմիր Խաչում, իսկ հետո մի քանի տասնամյակ աշխատել է մայրաքաղաքի կլինիկաներում:
Թոշակառուն թոռան հետ կիսվել է երկարակեցության եւ գերազանց առողջության գաղտնիքով: «Վիսկի, զբոսանքներ, բանաններ եւ պայքար ֆաշիզմի դեմ: Ցանկացած հերթականությամբ», - տղամարդը մեջբերել է Ջուլիի խոսքերը:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները