Զախարովան մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը եւ իրանցի վարորդներից գումարների շորթումը
Հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Որոտան գյուղի մոտ (Սյունիքի մարզ), իրավիճակի զարգացումը եւս մեկ անգամ հաստատում է սահմանների սահմանազատման շուտափույթ մեկնարկի եւ դրան հաջորդող սահմանագծման անհրաժեշտությունը: Այս մասին հերթական ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով այն հարցը, որ ադրբեջանական ոստիկանությունը մի քանի օր է Սյունիքի Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Որոտան գյուղի մոտակայքում կանգնեցնում է իրանական բեռնատար մեքենաները եւ ուղեվարձ պահանջում իրանցի վարորդներից:
Զախարովայի խոսքով, սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ ռուսական առաջարկները ներկայացվել են եւ Բաքվին, եւ Երեւանին:
«Մենք ակնկալում ենք արագ արձագանք` հետագա կուրսը ձեւավորելու համար: Զուգահեռաբար, կշարունակենք տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման համատեղ ջանքերը` ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման համաձայն»,- ասել է Զախարովան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է