Դրսում կրթվելն առ ոչինչ է, եթե դրանով ուրանում ես քո ինքնությունը, կորցնում ես ազգային դեմքդ. Տ. Ասողիկ աբեղա Կարապետյան
Ի ցավ սրտի մի փաստ է արձանագրելի, որից էլ պետք է լրջագույն հետևություններ անել. ոչ վաղ անցյալից սկսյալ մինչ օրս ազգային-հոգևոր արժեհամակարգի, հայ ոգեղինության, ազգային-եկեղեցական սրբությունների, ավանդույթների և խորհրդանշանների դեմ գործողների մեծագույն մասը դրսում՝ օտար կառույցներում և ուսումնական հաստատություններում ուսանած անձերն են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մինչդեռ նմանների համար սարսափ-միջնադարում, երբ բացառապես հայ հոգևորականներն էին ուսման մեկնում արտերկրյա կրթական հաստատություններ ու գիտական կենտրոններ, նրանք Հայրենիք վերադառնալով ոչ միայն սրբորեն պահում ու պահպանում էին իրենց ազգային ողջ ժառանգությունը, այլև իրենց ամբարած գիտելիքներով ու փորձով՝ սերունդներ էին կրթում ու դաստիարակում, ովքեր էլ սրբությամբ միմյանց էին ավանդում նախնյաց լույս ժառանգությունը: Եվ այսպես Ազգը հարատևում էր՝ խորտակելով ամեն արգելապատնեշ, որ կանգնեցվում էր իր առջև:
Դրսում կրթվելն առ ոչինչ է, եթե դրանով ուրանում ես քո ինքնությունը, եթե կորցնում ես ազգային դեմքդ ու նկարագիրդ, եթե միտքդ խավարում է անմտությամբ, եթե վերածվում ես ապաբարոյական մի գոյի, որն իրականում այլևս անգո է. ոչնչություն:
Ապրել 21-րդ դարում, լող տալ գիտատեխնիկական օվկիանում, երբեք ու երբեք չի նշանակում հրաժարվել ու կորցնել մարդկայնությունն ու բարոյականությունը, ազգային ինքնագիտակցությունն ու հավատքի սրբությունը. լսո՞ւմ եք առաջադեմ-անդեմներ:
Որքան էլ նկրտեք, ծառս գաք, միևնույն է, մնալու եք նույն գաճաճը:
Հայոց Եկեղեցու լույսն ու ճշմարտությունն առհավետ ճառագայթելու է, ձայնը ղողանջելու է և հաստատ ու անփոփոխ է մնալու մեր առաքելությունը:
Հայ հոգևորականն ընդմիշտ գործելու է Սբ Ավետարանով և ազգային հոգևոր-գաղափարականով:
Արդ, ընտրությունը ձերն է. կամ դարձի գալով ընթանում եք այդ լույս ճանապարհով՝ որպես հարազատ զավակներ, կամ էլ չքվում ու վերադառնում եք այնտեղ, որտեղ եղծվեցիք»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին