Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Տեղեկանում ենք Ջուղայում, Նախիջևանում, Ադրբեջանի այլ վայրերում հայկական պատմական վայրերի համակարգված բնաջնջման մասին

Մայր Աթոռում տեղի ունեցած «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողովի ընդունվել է կոմյունիկե։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատավական համակարգը։

«Միջազգային կրոնական ազատության և խաղաղության վերաբերյալ համաժողովը, որը գումարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 2021 թվականի սեպտեմբերի 9-10-ը, հատուկ ուշադրություն է դարձրել կրոնի ազատության խթանմանը և հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանմանը:

Հանդիպելով Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանավորությամբ և Արցախի/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների ներկայությամբ, մենք՝ համաշխարհային քրիստոնեական համայնքի համաժողովի մասնակիցներս, խորապես հուզված և ոգեշնչված ենք հայ ժողովրդի պատմությամբ, ով

• առաջինն է ընդունել քրիստոնեական հավատքը որպես պետական կրոն:

• վերապրել է Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին իրականացված ցեղասպանության ոճրագործությունը և Լեռնային Ղարաբաղի 2020 թվականի պատերազմի սարսափներն և պատմության այլ արհավիրքներ:

Հայ ժողովրդի շարունակական տոկունությունն ու հավատարմությունն իր հավատքին և մշակույթին արժանի է քրիստոնեական աշխարհի հիացմունքին:

Մենք վերահաստատում ենք կրոնի կամ համոզմունքների ազատության իրավունքի սկզբունքները, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և մարդու իրավունքների միջազգային և տարածաշրջանային հետագա պայմանագրերում: Մենք հավատում ենք, որ այս իրավունքը պատկանում է բոլորին՝ անկախ հավատքից կամ ազգությունից, պատմությունից կամ քաղաքական հանգամանքներից:

Այս իրավունքը պատկանում է նաև հայ ռազմագերիներին, ովքեր դեռ անօրինական կերպով գտնվում են գերության մեջ, որոնց ազատ արձակման և հայրենադարձության համար մենք միջնորդում ենք և աղոթք առաքում:

Մենք միջնորդում և աղոթում ենք նաև Արցախի/ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, որի ազատ և խաղաղ բնակության իրավունքը մարդկային սրբազան կյանքի մասն են կազմում:

Մենք շեշտում ենք սուրբ և պաշտամունքի վայրերի, ինչպես նաև կրոնական ժառանգության պահպանության խիստ կարևորությունը կրոնական ազատության արդյունավետ իրացման և ազգերի ու համայնքների միջև խաղաղ հարաբերությունների խթանման և պահպանման համար: Կրոնական ազատությունների իրականացման երաշխավորման համար էական նշանակություն ունի պաշտամունքի վայրերի պաշտպանությունը և դրանց ազատ հասանելիությունը:

Ավելին, սուրբ և պաշտամունքի վայրերը, ինչպես նաև կրոնական ժառանգությունները մարդկանց և հավատքի համայնքների ամենախոր ինքնություններն են: Հենց այս պատճառով, հակամարտության իրավիճակներում դրանք հաճախ դիտավորյալ թիրախավորվում են որոշակի համայնքին առավելագույն կոլեկտիվ վնասվածքներ հասցնելու համար:

Ցանկացած հարձակում ցանկացած կրոնական համայնքի վրա, լինի դա այդ համայնքի անդամների կամ այդ համայնքի հետ առնչվող վայրերի վրա, հարձակում է ընդհանրապես կրոնական ազատության վրա, և, հետևաբար, հարձակում բոլոր կրոնական համայնքների վրա: Եվ քանի որ կրոնական շինություններն ու վայրերը կրոնական ինքնության կրողներ են, պաշտամունքի վայրը վնասելը իրական բռնություն է հավատացյալների անձնական և հավաքական կրոնական ինքնության դեմ, որ վիրավորում է նրանց ինքնությունն ու հիշողությունները:

Մյուս կողմից, հոգալով սուրբ և պաշտամունքի վայրերի ֆիզիկական ամբողջականության մասին, մենք պաշտպանում ենք այն մարդկանց արժանապատվությունը, ում համար հոգեհարազատ են այդ սրբավայրերը: Եվ երբ մենք համագործակցում ենք տարբեր ազգերի, կառավարությունների և հավատքի համայնքների հետ՝ պաշտպանելու կրոնական ժառանգությունը, մենք ազդարարում ենք բժշկման և միասնության բարեփոխման ուղերձը:

Հետևաբար, մենք միանում ենք սուրբ վայրերի Համընդհանուր կանոնակարգի հաստատմանը և, մասնավորապես, հետևյալ դրույթներին.

• Սուրբ վայրերը պետք է պահպանվեն ներկա և գալիք սերունդների համար՝ արժանապատվությամբ, ամբողջականությամբ և հարգանքով իրենց անվան և դավանանքի ինքնության նկատմամբ: Դրանք պետք է պահպանվեն և՛ որպես կրոնական նշանակության վայրեր, և՛ որպես իրենց համայնքների և մարդկության պատմական, մշակութային և բնապահպանական ժառանգություն: Նրանք չպետք է պղծվեն կամ վնասվեն, ոչ էլ կրոնական համայնքները հարկադրաբար զրկվեն իրենց սուրբ վայրերից.

• … բոլոր կողմերը պետք է նպաստեն սուրբ վայրերի պահպանմանը, ընդունեն ուրիշների սուրբ վայրերի նշանակությունը որպես պաշտամունքի վայրեր և ինքնության վայրեր, հարգեն այլոց կրոնական զգացմունքները այդ վայրերի նկատմամբ և շեշտեն դրանց հոգևոր արժեքը, այլ ոչ թե որևէ ռազմավարական, տարածքային կամ ռազմական նշանակությունը: Չի կարելի մերժել մարդկային խմբի կապվածությունը սուրբ վայրին:

Մենք նաև ընդունում և հաստատում ենք ՄԱԿ-ի Գործողությունների ծրագրի համապատասխան դրույթները կրոնական վայրերի պաշտպանության համար. ՄԱԿ-ի Գործողությունների ծրագիրը կրոնական առաջնորդների և դերակատարների համար` կանխելու բռնության հրահրումը, որը կարող է հանգեցնել վայրագ հանցագործությունների. Համաշխարհային ժառանգության կոնվենցիա և Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի շրջանակներում կրոնական ունեցվածքի պաշտպանության մասին հայտարարությունը:

Ինչ վերաբերում է 2020 թվականին հակամարտությունից հետո Արցախում/Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, որն իրականացվել է Ադրբեջանի կողմից և աջակցվում է նրա դաշնակիցների կողմից, մենք խորապես տագնապած ենք ներկայումս նրա վերասկողության ներքո գտնվող տարածքներում հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման, վնասի և պղծման բազմաթիվ հաղորդագրություններից:

Մեր մտահոգությունը սաստկանում է, երբ մենք հիմնավորված կերպով տեղեկանում ենք Ջուղայում, Նախիջևանում և Ադրբեջանի այլ վայրերում համաշխարհային ժառանգության նշանակություն ունեցող հայկական պատմական վայրերի համակարգված բնաջնջման մասին:

Այսպիսով, մենք.

- Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ անհապաղ և անարգել կերպով թույլատրել միջազգային փորձագետներին և դիտորդական առաքելություն իրականացնողներին մուտք գործելու Արցախի/Լեռնային Ղարաբաղի այն տարածքները, որոնք վերջերս հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչպես նաև Նախիջևանի և Ադրբեջանի այլ վայրեր անկախ գնահատում իրականացնելու համար:

- ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ ենք անում այս ոլորտներին գնահատման առաքելությունը դարձնել հրատապ գերակայություն:

- Խրախուսում ենք երկխոսության և համագործակցության նախաձեռնողական և կանոնավոր ներգրավումը, թե խոսքի և թե ներգործուն համերաշխության փորձերը, երբ թիրախում են կրոնական վայրերը և այլ կրոնների ու հավատքների հավատացյալները:

- Միջազգային հանրության բոլոր անդամների համերաշխության և միջամտության կոչ ենք ուղում` հայ ժողովրդին և համայնքներին երաշխավորելու այն նույն իրավունքները, որոնք միջազգային իրավունքի և բարոյական պատասխանատվության ուժով վերապահված են բոլորին, ներառյալ կյանքի իրավունքները, կրոնի կամ համոզմունքների ազատությունը, ինչպես նաև մշակութային արտահայտումն ու ինքնորոշումը:

- Մեր և համաշխարհային էկումենիկ ընկերակցության սերտ քրիստոնեական աջակցությունն ենք արտահայտում Հայ եկեղեցուն: Մենք կանգնած ենք Հայ Եկեղեցու, նրա ժողովրդի, նրա սպասավորության և քրիստոնեական վկայության կողքին:

- Խոստանում ենք շարունակել համատեղ աշխատանքը Սուրբ Էջմիածնում միասին այս օրերի ընթացքում բարձրացված խնդիրների և մտահոգությունների լուծմանն ուղղված գործողությունների ավելի մանրամասն ծրագրի մշակման և իրականացման ուղղությամբ:

2021 թվականի սեպտեմբերի 10

Կազմակերպիչ հանձնախումբ»,- նշված է ընդունած կոմյունիկեում։