Ամենամեծ Պարի Ակադեմիայի ընդունելության ղողանջները
“Պարը հոգու և մտքի երևակայություն է՝ խաչմերուկված մարմնի մեջ”, - ասում է Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը: Նա իր ընտանիքի հետ թև ու թիկունք կանգնած՝ կարողացել է ստեղծել հայկական ամենամեծ պարային կառույցը աշխարհում: Ակադեմիայի յուրաքանչյուր մենահամերգ պարային զարգացած տեխնիկայի ու շոուի համադրությամբ ապշեցնում է ներկաներին:
“Հովիկ Ստուդիո” անունով հանրությանը առավել հայտնի ակադեմիան իր առաքելությունն է համարում հայկական ժողովրդական պարի նորովի մատուցումը ու հայ պարավեստի տարածումը, հայկական անուններ hնչեցնելը համաշխարհային բեմերում. “Մենք աշխատում ենք երկու հիմնական ուղղվածությամբ՝ դասական պարեր և հայկական ժողովրդական պարեր: Դասական պարը մենք համարում ենք հիմք, որի վրա կառուցվում են մյուս բոլոր ուղղությունները և դասական պարի էլեմենտներով հայկական պարը հարստացնելն ու փոփոխելը գործում է միայն ու միայն ի նպաստ մեր պարերի”-, ասում է նա:
Ակադեմիան ունի 18 մասնաճյուղեր, 500 սաներ Հայաստանում ու Ռուսաստանում:Իդեպ, 19 –րդ մասնաճյուղը բացվում է սեպտեմբերի 15-ին Արտաշատ քաղաքում: Ու հայտարարում է նոր ընդունելություն: Շտապեք գրանցել Ձեր փոքրիկին ու նա կհայտնվի պարի կախարդական աշխարհում. “Մեր պարի ակադեմիան մեկ անհատի գործունեություն չէ, անհատների թիմային աշխատանք է, որտեղ բոլորն իրար թև ու թիկունք են: Բայց մեր գլխավոր առանձնահատկությունը սերն է. ակադեմիայում կա շատ սեր, երբեմն ասում եմ, որ մենք սեր բաժանող հաստատություն ենք, որտեղ բոլոր տաղանդավոր երեխաները կարող են ամբողջությամբ դրսևորել իրենց ու հաջողությունների հասնել,- ասում է նա:
Գրանցվելու համար զանգահարել Մոսկվայում 8(495) 749-49-68, Երևանում 094-303-404 համարներով:




















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն