Սյունիքում բացի անվտանգային հարցերից՝ կա նաև տնտեսական խնդիր. 40 տոկոս ապրանքաշրջանառությունը կատարվում է Իրանի կողմից և սա վտանգված է. Վահե Հակոբյան
Սյունիքում բացի անվտանգային հարցերից՝ նաև տնտեսական խնդիր եմ տեսնում։ Այդտեղ 40 տոկոս ապրանքաշրջանառությունը կատարվում է Իրանի կողմից և սա վտանգված է, խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
Նշենք, որ ադրբեջանցի ոստիկանները ստուգում են Հայաստան մտնող իրանական բեռնատարները, ինչից հետո համապատասխան փաստաթուղթ են տրամադրում։
Ըստ տեղեկությունների, իրանական բեռնատարներից նաև գումար են գանձում` 50 000 դրամին համարժեք։
«ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այդ մասին՝ Որոտանն անվանելով ադրբեջանական անունով. սա ինչ է նշանակում, որ մեզ կամաց-կամաց սովորեցնում են, թե, այո՛, դա ադրբեջանական տարածք է։ Իսկ Սև լճի տարածքում արդեն ադրբեջանցի զինվորները պատրաստվում են ձմեռվան», - հայտարարեց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ նորմալ չէ, երբ այս միջադեպի մասին Սյունիքի մարզպետը համացանցից է տեղեկանում, նորմալ չէ նաև, որ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածում այն ժամանակ, երբ համացանցում արդեն այդ մասին տեղեկատվությունը հրապարակվել էր։
Խնդրի լուծումն, ըստ Վահե Հակոբյանի, Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումն է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է