ՀԴԲ-ն հայտնաբերել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների գործով փաստաթուղթ
ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն հրապարակել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների գծով առաջին փաստաթուղթը, որը գաղտանզերծվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանով, հաղորդվում է ԱՄՆ ՀԴԲ պաշտոնական կայքում:
«Փաստաթուղթը հրապարակվել է կատարողական հրամանի շրջանակում, որը ստորագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 3-ին, որը վերաբերում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների շուրջ գաղտնազերծված որոշ փաստաթղթերին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Գաղտնազերծված նյութը, որը պարունակում է հրապարակման բազմաթիվ հատվածներ, թվագրված է 2016 թվականին: 16-էջանոց փաստաթուղթը կազմված է Լոս Անջելեսում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում աշխատող մարդու ցուցմունքի հիման վրա, որն ավելի ուշ ձգտում էր ստանալ Ամերիկայի քաղաքացիություն: Գաղտնիությունը պահպանելու համար աղբյուրի անունը չի նշվում:
Հաշվետվության մեջ խոսքը վերաբերում է Սաուդյան Արաբիայի երկու այլ ենթակաների հետ աղբյուրի շփումներին, որոնցից մեկը նաեւ աշխատել է Լոս Անջելեսում Սաուդյան թագավորությունում, իսկ մյուսը, ՀԴԲ-ի վարկածով, կարող էր լինել սաուդյան հետախուզության գործակալ, եւ ամերիկյան իշխանությունների վարկածով, հենց նրանք են լոգիստիկ աջակցություն ցուցաբերել 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ուղեւորատար ինքնաթիռների առեւանգման մեջ մասնակցած ահաբեկիչներին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը