Արքայազն Հարին բարկացել է հայտնիության կտրուկ անկման պատճառով
Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի ազատության ձգտումն անախորժություններ է առաջացրել: Ամուսինները հսկայական ճնշման տակ են հայտնվել հաջողության հասնելու համար՝ զրկելով իրենց երազանքից։
Սասեքսի դուքսերն արագորեն կորցնում են հայտնիությունը։ Նրանք արդեն բազմամիլիոնանոց պայմանագրեր են կնքել առաջատար կորպորացիաների հետ, որոնց ղեկավարներին դա դուր չի գալիս։ Հարին սարսափած է, որ Մեգանի հետ իրենց ձեռքերով երազանքի կյանքը վերածել են մշտական սթրեսի եւ հարազատների հետ սկանդալների:
«Այո, նրանք ձեռք են բերել որոշակի ազատություն եւ հիմա կարող են ինչ ասես ասել։ Բայց ավելի շատ դա ծուղակ է, որը նրանք ստեղծել են։ Հարին ամենահայտնի միապետից դարձավ ոչ ոք: Այս ամենը շատ ծանր է եւ սաստկացնում է նրա զայրույթը», - փորձագետ Դունկան Լարկոմբայի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։
Նա նշել է, որ եթե արքայազնը չվերադառնա Անգլիա, նրան մեծ խնդիրներ են սպասվում։ Նույնիսկ, եթե Հարին չլինի գործող միապետ, ապա եղբոր, որդու եւ թոռան դերում բրիտանացիները նրան կընդունեն: Հակառակ դեպքում նա կզրկվի հայրենի երկրում հարգանքի վերջին շանսից։
Ինչպես ցույց է տալիս YouGo-ի վերլուծաբանը, բրիտանացիների երիտասարդ սերունդը նույնպես երես է թեքում զույգից: Հատկանշական է, որ նախկինում դեռահասները աջակցում էին Մեգանին եւ Հարիին համարձակության եւ խոսքի ազատության համար:
«Վաղուց չի լսվել Սասեքսի դուքսի եւ դքսուհու մասին։ Դա բացասաբար է ազդում երիտասարդների մոտ հաջողության հասնելու վրա։ Բրիտանացի դեռահասներն իրենց աջակցող ուժն էին, բայց արդյոք երկար կտեւի դա։ Ժամանակը ցույց կտա», - Royally Us-ի փոդքասթում հայտարարել է թագավորական մեկնաբան Քրիստինա Գարիբալդին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը