Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» ֆիլմը՝ «Կինոշոկ» փառատոնում
Ռեժիսոր Էվելինա Բարսեղյակի «Ժառանգը» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է «Կինոշոկ» ԱՊՀ եւ Մերձբալթյան երկրների կինոփառատոնի հիմնական մրցույթում: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը, որի ֆինանսական աջակցությամբ էլ նկարահանվել է ֆիլմը։
«Կինոշոկ» 30-րդ հոբելյանական կինոփառատոնը կանցկացվի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2-ը՝ Անապայում: Հազարավոր հայտերից մրցույթի համար ընդհանուր առմամբ ընտրվել է 30 ֆիլմ: Կինոփառատոնի ժյուրիի նախագահն է Վլադիմիր Կոտը:
Ֆիլմում նկարահանվել են Լեւոն Հախվերդյանը, Դիանա Մալենկոն, Ջուլիետա Ստեփանյանը: Արտադրողը «AcademyFilms» ընկերությունն է, սցենարի հեղինակը՝ Էվելինա Բարսեղյանը, պրոդյուսերը՝ Արամ Թորոսյանը, կոմպոզիտորը՝ Միքայել Ոսկանյանը, օպերատորը՝ Արտո Խաչատուրյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը