«Մեր միջեւ անդունդ է»․ Մալախովը հայտարարել է, որ Պուգաչովայի եւ Գալկինի առանձնատանը չէր կարող ապրել նույնիսկ գումարի դիմաց
Հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը Գրյազ գյուղում առանձնատան պատճառով անճաշակության համար քննադատել է Մաքսիմ Գալկինին։ Հայտնի հաղորդավարը Սոֆիկո Շեվարնաձեի YouTube-յան շոուի եթերում նա հայտարարել է, որ նույնիսկ մեծ գումարի դիմաց պատրաստ չէ ապրել այդպիսի առանձնատանը։
«Պատկերացնում եմ, որ ապրում եմ այդ առանձնատանը։ Անկեղծորեն, եթե ինձ գումար վճարեին, ես մի օր կդիմանայի, ոչ ավելին։ Ես երիտասարդ, ժամանակակից մարդ եմ, որը շրջել է, տեսել աշխարհը․ չեմ ցանկանում վիրավորել ոչ ոքի»,- նշել է Մալախովը։
Երբ խոսք է գնացել արվեստի մասին, եւ հաղորդավարուհին հիշել է Մալախովի հավաքածուի եւ Դեւիդ Հոքնիի կտավի մասին՝ ենթադրելով, որ դրանք այնքան էլ համապատասխան չէին լինի Գալկինի առանձնատանը, հաղորդավարը նշել է, որ հակառակը, այդ աշխատանքներն այնտեղ փրկօղակ կլինեին։
Մալախովի կարծիքով՝ Գալկինի հայտնիության գաղտնիքն այն է, որ նա Ալլա Պուգաչովայի ամուսինն է, որին սիրում է ամբողջ երկիրը։ «Դա նրան է փոխանցվում։ Նա զվարճալի է, մարդը, որը հաճելի էնդորիֆինների պատճառ է դառնում։ Նա կիրթ, խելացի մարդ է, որը ֆրանսիական հիանալի կրթություն ունի»,- նշել է Մալախովը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը