ԵՄ-ն դեռ որոշում չի կայացրել Աֆղանստանի կառավարության հետ փոխգործակցության մասին
ԵՄ-ն չի համարում, որ Աֆղանստանում ներկայացուցչական եւ ներառական կառավարություն է ձեւավորվում, սակայն այս երկրի նոր իշխանությունների հետ հարաբերությունների վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի անցումային իշխանությունների ձեւավորման ավարտից հետո: Այս մասին հինգշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«ԵՄ-ն կսպասի Աֆղանստանում անցումային կառավարության ձեւավորմանը, եւ դրա հիման վրա որոշումներ կընդունի փոխգործակցության վերաբերյալ՝ կախված նոր իշխանությունների գործողություններից»,- ասել է նա:
Ընդ որում, նա կրկնել է չորեքշաբթի ԵՄ-ի հայտարարությունը, որ Քաբուլի կառավարությունում արդեն հայտարարված նշանակումների վերլուծությունը «ցույց է տալիս, որ դա նման չէ Աֆղանստանի հարուստ էթնիկ և կրոնական բազմազանությունն արտացոլող ներառական և ներկայացուցչական կառույցին, որը ԵՄ-ն հույս ուներ տեսնել, եւ որը «Թալիբան»-ը խոստացել է ստեղծել վերջին շաբաթների ընթացքում»:
Սեպտեմբերի 2-3-ին Լյուբլյանայում ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ ԵՄ երկրները որոշում կկայացնեն Աֆղանստանի նոր իշխանությունների քաղաքական ճանաչման վերաբերյալ` հիմնվելով մի շարք չափանիշների վրա, այդ թվում՝ երկրում ներառական եւ ներկայացուցչական» կառավարության ձեւավորման: Այս չափանիշները ներառում են նաեւ աֆղանական իշխանությունների՝ ահաբեկչության դեմ պայքարի պահանջը, մարդու իրավունքների երաշխավորումը, այդ թվում՝ կանանց եւ փոքրամասնությունների իրավունքների, իսկ խոչընդոտների բացակայությունը բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են լքել երկիրը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը