Ի՞նչ է աշխարհին եւ մեր հարեւաններին հասկացնում նիկոլը
Հանրության առողջ հատվածը ցնցված է. նիկոլը կառավարության նիստին հայտարարել է, թե սեպտեմբերի 21-ին նահատակների հիշատակին նվիրված գունագեղ համերգ է լինելու Հանրապետության հրապարակում:
Սա, ամենաքիչը, ցինիզմ է: Բայց հիմա չկենտրոնանանք այս հայտարարության էթիկական եւ բարոյական կողմի վրա, այլ փորձենք հասկանալ, թե ինչ է այս հայտարարությամբ եւ համերգով աշխարհին եւ առաջին հերթին մեր հարեւաններին հասկացնում վարչապետի պաշտոնակատարը:
Ամեն ինչ պարզ է, շատ պարզ: Հունիսի 20-ից հետո նա մեր ժողովրդին պատրաստվում է եւս մեկ ծանր հարված հասցնել: Եթե նրան հաջողվի կազմակերպել այդ գունագեղ համերգը, այն էլ պատերազմի առաջին տարելիցից վեց օր առաջ, ապա աշխարհը, առաջին հերթին Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են հանգիստ ասել, որ հայ ժողովուրդն ամբողջովին հաշտվել է ծանր պարտությանը, ավելին, այն ընդունում է որպես երջանկություն, իսկ տղերքի՝ հազարավոր լույս տղերքի զոհվելը նշում գունագեղ համերգով:
Ունենալ գերիներ, անհետ կորածներ, ունենալ հազարավոր զոհեր եւ գունագեղ համերգ կազմակերպել, սա ոչ միայն ցինիզմ է, այլ մեր ժողովրդի ինքնասիրությունը ոտնատակ տալու հստակ նպատակ:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է