Վարչապետի վրա մանր քարեր են նետել, բայց ոչ թե Հայաստանում, այլ Կանադայում
Անհայտ անձինք մանր քարեր են նետել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի վրա, երբ նա նստում էր իր ավտոբուսը Լոնդոնում (Օնտարիո) նախընտրական հանրահավաքի ավարտից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով CTV հեռուստաալիքը:
Կադրերում երեւում է, որ քարերի մի մասը դիպել է Թրյուդոյի, իսկ մյուս մասը՝ նրա թիկնապահների վրա: Ըստ ամենայնի, լուրջ վնաս դրանք չեն հասցրել վարչապետին եւ նրա շրջապատին: Ըստ CTV-ի՝ վարչապետի քաղաքականության հետ անհամաձայն քաղաքացիների մի մեծ խումբ եւս մասնակցում էր Թրյուդոյի Լիբերալ կուսակցության կողմնակիցների հետ նախատեսված հանդիպմանը: Նրանց թվում էին Կանադայի ժողովրդական կուսակցության կողմնակիցները, որը դեմ է հանդես գալիս բնակչության բռնի պատվաստմանը կորոնավիրուսի դեմ եւ կանադացիների իրավունքների ու ազատությունների պահպանման կողմնակիցն է:
Ցուցարարների խումբը, մասնավորապես, համաձայն չէ կառավարության գործողությունների հետ, որը շարունակում է սահմանափակել երկրի տնտեսական գործունեությունը նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում, բնակչության որոշ խմբերի համար պարտադիր պատվաստում է ներդրել, ինչպես նաեւ աջակցում է մի շարք շրջանների նախաձեռնություններին այսպես կոչված covid անձնագրերի ներդրման մասին:
Անցյալ կիրակի Թրյուդոն վիրավորանքների էր ենթարկվել մի խումբ կանադացիների կողմից Օնտարիո նահանգի Նյումարկետ քաղաքում տեղի ունեցած ցույցի ժամանակ: Ավելի ուշ նա ցուցարարներին «ագրեսիվ բանդա» եւ պատվաստման հակառակորդներ էր անվանել, «որոնք չեն ներկայացնում կանադացիների մեծամասնության կարծիքը»:
Օգոստոսի 15-ին Թրյուդոն հայտարարել էր խորհրդարանը ցրելու եւ սեպտեմբերի 20-ին արտահերթ ընտրություններ նշանակելու մասին: Կանադայում հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային 2023 թվականին: Թրյուդոյի գլխավորած Լիբերալ կուսակցությունը մեծամասնություն չունի խորհրդարանում: Վերջերս վարչապետը քննադատել էր օրենսդիր մարմնին դանդաղկոտության համար եւ այն «օբստրուկցիոնիզմի վայր» էր անվանել՝ կառավարության օրակարգը հաստատելու դժվարությունների պատճառով: Վարչապետը ցանկանում է հնարավորինս շուտ ընտրություններ անցկացնել, որպեսզի կարողանա օգտվել հանրային աջակցությունից՝ համավարակի դեմ պայքարում ունեցած հաջողության համատեքստում եւ մեծամասնության կառավարություն ձեւավորել:
Հաղթող կուսակցության առաջնորդը կդառնա երկրի վարչապետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը