Ադրբեջանա-թուրքական զորավարժությունները պաշտոնական Ստեփանակերտը համարում է նոր մարտահրավեր. Արցախի նախագահի խոսնակ
Պաշտոնական Ստեփանակերտը Արցախի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում իրականացվող ցանկացած գործողություն՝ այդ թվում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, համարում է նոր մարտահրավեր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:
«Ոչ միայն այդ զորավարժությունները, այլ նաեւ Արցախի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում կատարվող ցանկացած իրադարձություն դիտարկում ենք որպես նոր մարտահրավեր, որին պետք է պատրաստ լինել, եւ այդ սկզբունքի հիման վրա էլ կառուցվում են բոլոր այն քայլերը, որոնք ձեռնարկվում են Արցախի իշխանությունների կողմից»,- նշեց Ավանեսյանը:
Արցախի նախագահի խոսնակի փոխանցմամբ՝ նշված գործընթացների առնչությամբ որոշակի քննարկումներ տեղի են ունենում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ առաքելության հրամանատարության հետ, բայց ձեռնպահ մնաց մանրամասներ հայտնելուց:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է