Միխայիլ Եֆրեմովի մոտ գաղութում Կվինկեի այտուց է զարգացել
Մահվան ելքով ավտովթարի համար դատապարտված Միխայիլ Եֆրեմոնի փաստաբանը՝ Պյոտր Խարխորինը, պատմել է վճռաբեկ բողոքի քննությունից առաջ իր պաշտպանյալի վիճակի մասին. նիստը նշանակված է սեպտեմբերի 15-ին։ Նրա խոսքով՝ Եֆրեմովը մի փոքր անհանգստանում է, իսկ ավելի վաղ Կվինկեի այտուց է զարգացել, հայտնում է StarHit-ը։
Իրավաբանի խոսով՝ Եֆրեմովն իրեն լավ է զգում, սակայն օգոստոսին ալերգիա է ունեցել։ «Միխայիլն, իհարկե, տանջվել է սեզոնային ալեգիայի պատճառով․ Կվինկեի այտուց է առաջացել, ուժ չի ունեցել նույնիսկ երկրորդ հարկ բարձրանալու։ Սակայն բանտում լավ բուժմաս կա եւ բժիշկներ, նա ստանում է բոլոր անհրաժեշտ դեղամիջոցները»,- վստահեցրել է նա։
Սեպտեմբերի 15-ին դատարանում կքննվեն Եֆրեմովի փաստաբանների վճռաբեկ բողոքները։ Արտիստը եւս կմանսնակցի նիստին տեսակապի միջոցով։ Փաստաբանները խնդրում են հաշվի առնել նախկինում բաց թողնված մի քանի հանգամանք եւ չեղարկել Մոսկվայի դատարանի վերաքննիչ որոշումը՝ արդյունքում կրճատելու համար պատժի ժամկետը։
2020թ․-ի հուլիսի 8-ին Միխայիլ Եֆրեմովը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մահվան ելքով ավտովթարի պատճառ է դարձել, որի արդյունքում մահացել է վարորդ-առաքիչ Սերգեյ Զախարովը։ Մի քանի ամիս անց դերասանին դատապարտել են ութ տարվա ազատազրկման։ Հետագայում այն նվազեցվել է, եւ նշանակվել է 7,5 տարվա ազատազրկում։ Եֆրեմովը պատիժը կրում է Բելգորոդսկի շրջանի ուղղիչ գաղութում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը