Արմեն Սարգսյանը ցավակցել է Ալեքսանդր Թոփչյանի մահվան կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ալեքսանդր Թոփչյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմից:
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավ ապրեցի՝ լսելով թարգմանիչ, գրաքննադատ, գրականագետ, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր Ալեքսանդր Թոփչյանի մահվան մասին։ Ալեքսանդր Թոփչյանն իր կյանքով և ստեղծագործական գործունեությամբ գրական ու գրականագիտական մի քանի սերնդի ներկայացուցիչ էր և միաժամանակ, մի քանի սերնդի գրական ու գեղարվեստական բարձր ճաշակ ձևավորող։ Բառի ու բանի նրա յուրահատուկ զգացողության շնորհիվ են հայերեն թարգմանությամբ մեզ հասանելի դարձել ֆրանսիական և ռուսական գրականության լավագույն շատ նմուշներ։ Դրանք մնայուն վկայությունն են այն բանի, որ Ալեքսանդր Թոփչյան թարգմանիչն իսկապես անգնահատելի ավանդ ունի մեր մշակութային միջավայրում, որի ինքնատիպ մասն են նաև նրա իսկ գրչին պատկանող բազմաժանր գրքերը, գրականագիտական ու գրաքննադատական վերլուծություններն ու հոդվածները։ Իր ողջ կյանքի ընթացքում նա արժանապատվորեն կատարեց արվեստի ու մշակույթի նվիրյալի իր առաքելությունը և իր գրական վաստակը որպես լուսավոր հետք թողեց արվեստասեր ու արվեստագետ հանրության հիշողության մեջ։ Խորին ցավակցություններս ու մխիթարության խոսքերս եմ հղում Ալեքսանդր Թոփչյանի ընտանիքին, հարազատներին ու գրչակից ընկերներին»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է