Քիմ Քարդաշյանն իմացել է ամուսնության ընթացքում Քանյե Ուեսթի դավաճանությունների մասին. ինսայդեր
Օրերս ռեփեր Քանյե Ուեսթը ներկայացրել է իր նոր սկավառակը՝ «Donda»-ն, որի թողարկումից կարճ ժամանակ առաջ մեծ համերգ էր կազմակերպել Չիկագոյում։ Դրան մասնակցել է նաեւ ռեփերի 40-ամյա կինը՝ Քիմ Քարդաշյանը, որից ամուսնալուծությունն այժմ ընթացի մեջ է։ Երգերից մեկում ռեփերն ուղիղ խոսում է երկու երեխաների լույս աշխարհ գալուց հետո դավաճանությունների մասին։
Ինսայդերի խոսքով՝ այդ նորությունը հեռուստաաստղին չի զարմացրել։ Աղբյուրը հայտնել է, որ զույգի ամուսնության ընթացքում պահեր են եղել, որոնք համար ռեփերը ստիպված է եղել ներողություն խնդրել։
«Տհաճ իրավիճակներ են եղել, որոնք վշտացրել են Քիմին։ Քիմը վստահության հետ կապված խնդիր է ունեցել։ Նրանց ամուսնությունը չի ստացվել մասամբ այդ պատճառով»,- ասել է People-ի ինսայդերը։
Հաղորդվում է, որ Քարդաշյանը երգերի տեքստերի, ինչպես նաեւ այն մասին, որ դրանց մի մասը չափազանց անձնական են, տեղյակ էր նախքան «Donda» սկավառակի թողարկումը։
Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը սկսել են հանդիպել 2012թ․-ից։ Զույգն ամուսնացել է 2014թ․- մայսիսին։ Սակայն այս տարվա փետրվարին հայտնի է դարձել, որ իրապատում-շոուի աստղը դիմել է ռեփերից ամուսնալուծվելու համար։ Զույգը չորս երեխա ունի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը