ԵԱՏՄ-ն նախապատրաստվում է COVID-19-ի դեմ պատվաստման համար անձնագրերի փոխադարձ ճանաչմանը
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ենթակառուցվածքը նախապատրաստվում է ԵԱՏՄ երկրներում COVID-19-ի դեմ պատվաստումների անձնագրերի փոխադարձ ճանաչմանը, մինչդեռ ճանաչման հարցն իշխանությունների իրավասությունն է, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Իյա Մալկինան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պատվաստման վկայագրերի (COVID-19- ից) ճանաչման հարցն իշխանությունների իրավասությունն է, մինչդեռ ԵԱՏՄ ենթակառուցվածքը նման իրադարձության նախապատրաստվում է: Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» կողմից մշակված «Ճանապարհորդություն՝ առանց COVID-19-ի» հավելվածում արդեն առկա է Հայաստանի եւ Ղրղզստանի քաղաքացիների պատվաստման մասին հաստատման ներբեռնման հնարավորությունը: Ի դեպ, երեկվանից (սեպտեմբերի 1-ից.) հավելվածից օգտվում են ոչ միայն Միության, այլ նաեւ Ադրբեջանի, Թուրքմենստանի, Մոլդովայի եւ Ուզբեկստանի քաղաքացիները»,- ասել է Մալկինան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը