Հանդուրժողականության ՔՊ-ական ընկալումը
Վարչախմբի ներկայացուցիչները հրապարակային ելույթներում, միջանցքային զրույցներում սիրում են խոսել հանդուրժողականությունից, կառուցողականությունից, համերաշխության մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունից, բայց... Գնել Սարգսյանը, որը եւ գրող է, եւ դերասան, եւ քաղաքական գործիչ, իր «Ազատ շփումով», որը եթեր է հեռարձակվում իշխանամետ հեռուստաալիքներից մեկով, քարոզում է ատելություն, թշնամանք, սերմանում անհանդուրժողականություն, մարդկանց հասցնում ծանր վիրավորանքներ։
Եւ այսքանից հետո խոսում եք հանդուրժողականությունի՞ց, կառուցողականությունի՞ց։
Միայն չասեք, թե հեռուստաընկերությունն ազատ է, իսկ մենք ինչ կապ ունենք։ Չասեք միայն այն պատճառով, որ մենք գիտենք թե ումն է այդ հեռուստաընկերությունը եւ ամենակարեւորը՝ Գնել Սարգսյանը ՔՊ շարքային անդամ չէ, այլ խորհրդի անդամ։
Որ հասկանաք թե ով է Գնել Սարգսյանը, հիշեցնեմ, որ նա ՔՊ-ական դարձավ, երբ ՔՊ-ականները ՔՊ-ական չէին։ Նա ՔՊ խորհրդի կազմում հայտնվեց այս տարվա հունվարին։ Սա շատ խոսուն վկայություն է, թե ինչպիսի արժեհամակարգի կրող է Գնելը։
Ու հիմա ՔՊ-ի հենասյուներից մեկն է նա, իսկ իր հաղորդումը ոչնչով չի զիջում յութուբյան այն հայտնի ալիքներին, որոնց վերնագրերը շատ խոսուն են՝ Էրդողանը Նիկոլին խնդրում է չգրավել Թուրքիան, Ռոբերտ Քոչարյանը գերիներին պահում է իր նկուղում, Արցախը ծախել են նախկինները՝ դեռ 92- ին, Մակրոնի զորքերը մտան Վան՝ Էրդողանը թքեց։
Գնել Սարգսյանը այս մակարդակի հաղորդում է վարում, եւ նա ձեր հենարանն է, ՔՊ-ականներ։ Այնպես որ, հանդուրժողականությունից խոսելուց առաջ դիտեք ձեր հենասյուն գնելիկի հաղորդումները։ Ու մի մոռացեք նրան հասցնել իրեն բաժին հասած խոտը, ինչպես ասում է Հախվերդյանն իր հայտնի երգերից մեկում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է