Լավրով․ անհրաժեշտ է չափավորել ԼՂ հակամարտության երկու կողմերի հռետորաբանությունը
Անհրաժեշտ է չափավորել ԼՂ հակամարտության երկու կողմերի հռետորաբանությունը։ Այս մասին Մոսկվայում ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Մեր դիրքորոշումը հետեւյալն է․ մենք ամբողջովին հակված ենք փաստաթղթերին, որոնց մեր առաջնորդները հավանություն են տվել եռակողմ ձեւաչափով 2020-ի նոյեմբերի 9-ին եւ ս․թ․ հունվարի 11-ին։ Այժմ ես ելնում եմ նրանից, որ խոսքը ոչ թե գործընթացի վերսկսման, այլ արդեն ստորագրվածի կատարման մասին է։ Դրա համար պետք է ապահովել հուսալի անվտանգություն, եւ, իհարկե, սկսեն վստահության վերականգնումը։ Այստեղ հատուկ դեր ունի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խումբը, որը զբաղվում է տրանսպորտային հաղորդակցության եւ տնտեսական կապերի վերականգնման աշխատանքներով։ Դա շատ կարեւոր միջոց կլինի։ Մենք կարեւոր ենք համարում երկու կողմերի հռետորաբանության չափավորումը, որը պայմաններ կստեղծի վերջնական, լիարժեք կարգավորման համար, ինչում ես չեմ կասկածում»,-հայտարարել է Լավրովը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը