Եվրասիական բանկը ցանկանում է դառնալ Հայաստանի տնտեսության խոշորագույն վարկատուներից մեկը
Եվրասիական զարգացման բանկը ցանկանում է իր մասնաբաժինը Հայաստանի ներդրումային պորտֆելում հասցնել մինչեւ 15 տոկոս։ Այս մասին ասվում է 2022-26 թթ․ բանկի ռազմավարության մեջ։ 5 տարում բանկը մտադիր է մեծացնել մասնակից երկրներում նախագծերի ծավալը 2,7 անգամ՝ այն հասցնելով մինչեւ 10,9 մլրդ դոլարի։
Ընդ որում, ուշադրություն կհատկացվի ոչ մեծ երկրներին․ Հայաստանում, Ղրղզստանում եւ Տաջիկստանում ներդրումների համատեղ ծավալը կհասնի 500 մլն դոլարի կամ 4 անգամ ավելի շատ, քան 2020-ին։ Այդ երկրներում ֆինանսավորումը ծրագրվում է անցկացնել գերազանցապես եվրոյով եւ դոլարով, սակայն բանկը պատրաստ է վարկ տրամադրել նաեւ այդ երկրների ազգային արժույթով։
Դրա համար բանկը կհավաքի ազգային արժույթով ռեզերվները՝ ցանկանալով դրանց ծավալը 2026-ին հասցնել մինչեւ 35 տոկոս։ Բանկը մտադիր է ազգային արժույթով միջոցներ ներգրավել նաեւ մասնակից երկրների ֆինանսական շուկաներից, ինչպես նաեւ արժութային սվոփերի միջոցով։ Բացի այդ, բանկը մտադիր է դառնալ երեք խոշոր ներդրումային նախագծերի ֆինանսավորման հիմնական մասնակից։ Դրա համար կհատկացվի մոտ 1,2 մլրդ դոլար։ Այդ նախագծերից մեկը կապված է «Եվրոպա-Արեւմտյան Չինաստան» երկաթուղու ընդլայնման հետ։ Մեկ այլ նախագիծ է Եվրասիական բանկի երկրների ապրանքների տեղափոխման համար միասնական ենթակառուցվածքը , մեկ այլ ծրագիր է հիդրոէներգետիկայի հզորության մեծացումը։ Հիշեցնենք, որ Եվրասիական զարգացման բանկում մասնակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը