Վերա Բրեժնեւան բացահայտել է ցնցող արտաքինի պարզ գաղտնիքը
39-ամյա ուկրաինացի երգչուհի Վերա Բրեժնեւան շատերի համար գեղեցկության եւ ոճի օրինակ է։ Եվ իսկապես, «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհին հիանալի տեսք ունի, չնայած տարիքին։ Շատերը կարծում են, որ դա բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների ու «գեղեցկության ներարկումների» արդյունք է։ Սակայն պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն կինը հասկացնում է, որ իր գաղտնիքն այլ է։ Այսօր Բրեժնեւան մի քանի պարզ խորհուրդներ է տվել կանանց: Արտիստուհու կարծիքով՝ քո անձի հանդեպ սերը սկսվում է ներքին վիճակի եւ արտաքին տեսքի մասին հոգատարությամբ։ Ֆիզիկական առողջության պահպանման համար նա կոչ է անում հիշել երեք բանի մասին։
«Առաջինն ու ամենակարեւորը քունն է։ Սովորեցի ավելի վաղ գնալ քնելուն։ Փորձում եմ մինչեւ 23:00-ն։ Աշխատում եմ քունս առնել։ Ես զոհաբերում եմ ինչ-որ այլ բան քնի համար: Երկրորդ՝ հետեւում եմ, որ իմ սնունդը լինի հավասարակշռված։ Երրորդ․ տարին մեկ անգամ մարմնի check-up եմ անում։ Ստուգում եմ քիմիական ցուցանիշները, անցնում եմ անհրաժեշտ հետազոտությունները։ Իսկ այնտեղ արդեն, եթե կան ցուցումներ, խորհրդակցում եմ մասնագետի հետ, թե ինչ պետք է անել։ Դե զբաղվում եմ սպորտով», - ասել է Բրեժնեւան։
Նրա խոսքով՝ այս բոլոր քայլերը բերում են հիանալի ինքնազգացողության, որն իր հերթին ուղղակիորեն ազդում է տրամադրության եւ ինքնազգացողության վրա։ Դե, երբ ֆիզիկական գրավչությունը ավելացվում է դրան (մաքուր մաշկ, առողջ մազեր, ձգված մարմին), դժվար է հայելու մեջ նայելիս չսիրահարվել ինքդ քեզ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը