Մեծ Բրիտանիայի վարչապետը սաուդցի արքայազնի հետ անձնական հեռախոսով է խոսել՝ խախտելով կանոնները
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, անտեսելով անվտանգության կանոնները, անձնական հեռախոսով է շփվել օտարերկրյա բարձրաստիճան պետական գործիչների եւ գործարարների հետ: Մասնավորապես, Բրիտանիայի ղեկավարը նամակագրական կապ է ունեցել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալման Ալ Սաուդի հետ, գրում է The Times-ը:
Ջոնսոնը արքայազնի հետ քննարկել է Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամի մասնակցությամբ կոնսորցիումին Մեծ Բրիտանիայի ամենահարուստ ձեռնարկատերերից Մայք Էշլիին պատկանող անգլիական «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբի վաճառքի հնարավոր գործարքը: Սաուդցի ներդրողների կողմից Անգլիայի առաջնությունը պատմության մեջ չորս անգամ նվաճած թիմի գնման վերաբերյալ քննարկումները շարունակվում են արդեն մի քանի տարի, սակայն 2020 թվականին դրանք դադարեցվել էին «անորոշության պատճառով»:
Վարչապետը նաեւ անձնական հեռախոսով նամակագրություն է վարել էլեկտրասարքավորումների Dyson ընկերության ղեկավար, գործարար Ջեյմս Դայսոնի հետ: Նշվում է, որ զրույցի ընթացքում այն ձեռնարկատերը, ով համավարակի սկզբում առաջարկել էր կառավարությանն ապահովել թոքերի արհեստական օդափոխման սարքերով, վարչապետին խնդրել էր ընկերության համար արտոնյալ հարկային ռեժիմ սահմանել:
2019 թվականին, զբաղեցնելով Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը, Ջոնսոնը կառավարության անդամներին առաջարկել էր ծառայողական պարտականությունները կատարելիս չօգտագործել անձնական հեռախոսներն ու էլեկտրոնային փոստը, քանի որ դրանք կարող են ավելի խոցելի լինել հաքերային գրոհների հանդեպ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը