ԱԺ–ում ծեծկռտուքի ժամանակ վնասվածք են ստացել Իշխան Սաղաթելյանն ու Գեղամ Նազարյանը. վերջինը հիվանդանոց է գնացել
Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ վնասվածք են ստացել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանն ու Իշխան Սաղաթելյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։
Գեղամ Նազարյանը աչքի հատվածում է վնասվածք ստացել եւ այցելել հիվանդանոց։
«Սա պատրաստված սադրանք էր, զորքին մտցրեցին 5 րոպե հետո, մինչդեռ այլ ժամանակ զորքին միանգամից էին մտցնում նիստերի դալիճ»,– ասաց Խամոյանը։
Նշենք, որ այսօր Կառավարության ծրագրի քննարկումն ընդհատվեց իշխող եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ վիճաբանության պատճառով։ Հայտարարվեց ընդմիջում, բայց անգամ դրանից հետո ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չհանդարտվեց։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթը դուր չեկավ իշխող պատգամավորներին, նրանք Հակոբյանին տեղից արձագանքեցին, որից հետո հրմշտոց սկսվեց պատգամավորների միջեւ, ապա անջատվեց ուղիղ միացումն ու նորից ընդմիջում հայտարարվեց։
Այդ ընթացքում տեղից վեր կացավ ՔՊ–ական Վահագն Ալեքսանյանը, որը ոտքով հարվածեց Հակոբյանին, ապա ՔՊ–ից նրան հարվածեցին նաեւ Հայկ Սարգսյանն ու Վահե Ղալումյանը։ Ընդ որում՝ կադրերից երեւում է, թե ինչպես է Վահե Ղալումյանը հետեւից հարվածում Հակոբյանին։
Իրավիճակն ավելի լարվեց, մյուս պատգամավորները նույնպես սկսեցին հարվածել իրար, որոշ ժամանակ անց միայն ներս մտան ԱԺ անվտանգության աշխատակիցները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է