Հունաստանում չպատվաստված քաղաքացիներին պարտավորեցրել են շաբաթական 1-2 անգամ կորոնավիրուսի թեստեր հանձնել
Հունաստանի իշխանությունները հայտարարել են չպատվաստված բնակիչների նկատմամբ ավելի խիստ միջոցների կիրառման մասին՝ նրանց պատվաստվել դրդելու համար: Առողջապահության նախարար Վասիլիս Կիկիլիասը երեքշաբթի ասել է, որ պետական եւ մասնավոր հատվածի չպատվաստված աշխատակիցներից, մասնավորապես, կպահանջվի ամեն շաբաթ կորոնավիրուսի ախտորոշման 1-2 թեստ հանձնել եւ վճարել դրանց համար սեփական միջոցներից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ այս պահանջը կգործի «2021 թվականի սեպտեմբերի 13-ից մինչեւ հաջորդ տարվա մարտի 31-ը»: Թեստի արժեքը, որը անհրաժեշտ կլինի անցկացնել մասնավոր բժշկական կենտրոններում, 20 եվրոյից նվազեցվել է մինչեւ 10 եվրո:
Չպատվաստված աշխատակիցները, բացի զբոսաշրջության, սննդի եւ մի շարք այլ ոլորտներում աշխատողներից, պետք է շաբաթական մեկ էքսպրես թեստ հանձնեն: Չպատվաստված ուսուցիչները, զբոսաշրջության ոլորտի աշխատակիցները, սննդի ծառայության աշխատակիցները եւ նրանք, ովքեր ներգրավված են հեռուստահաղորդումների ձայնագրման մեջ, ստիպված կլինեն շաբաթական երկու արագ թեստ հանձնել: Պետությունը դպրոցականներին եւ ուսանողներին կտրամադրի երկու անվճար թեստ:
Ճամփորդողները ստիպված կլինեն իրենց հաշվին 10 եվրո արժողությամբ էքսպրես թեստ հանձնել մասնավոր կենտրոններում մեկնելուց (ինքնաթիռով, նավով, գնացքով կամ միջքաղաքային ավտոբուսով) 48 ժամ առաջ, ասել է նախարարը: Նրա խոսքով՝ սեպտեմբերի 13-ից միայն պատվաստված եւ ախտանշաններ ունեցող քաղաքացիները կկարողանան անվճար հետազոտություն անցնել պետական բժշկական հաստատություններում: Չպատվաստված բնակիչները վճարովի թեստերի համար ստիպված կլինեն դիմել մասնավոր հաստատություններ, ասել է նախարարը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը