Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Երկրի ազգային անվտանգության համակարգը փորձադաշտ չէ

Երկրի ազգային անվտանգության համակարգը փորձադաշտ չէ. «ԱԱԾ պահեստազորի սպաների միության» հայտարարությունը
Կառավարության օգոստոսի 18-ի նիստում ներկայացնելով կառավարության 2021-2026թթ. ծրագրային դրույթները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց երկրում կայուն անվտանգային համակարգ ձեւավորելու անհրաժեշտության, դրա շրջանակներում արտաքին հետախուզական վարչություն հիմնելու մասին։ Ներկայացված ծրագրից չի երեւում, թե նոր կառույցի ստեղծումն այս ծանր իրավիճակում հայտնված երկրի համար քանի միլիոնավոր դոլարների ծախս է առաջացնելու, անվտանգային համակարգին լրացուցիչ ինչ է տալու: Այս մասին հայտարարություն է տարածել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը։

Հայտարարության մեջ ասվում է.

«Հանրահայտ փաստ է, որ առանձնացված հետախուզական ծառայություններ հիմնականում ունենում են արտաքին խաղացողներ հանդիսացող մեծ եւ հզոր երկրները, որոնք ունեն հետաքրքրությունների լայն շրջանակ եւ շահեր:

Չնայած ծախսերին՝ կարելի է նաեւ նոր մարմին ստեղծել, սակայն մինչ այդ, կարծում ենք, առաջին հերթին պետք է ախտորոշել, փորձել հասկանալ, թե այսօր գործող մարմինների աշխատանքն ինչու է անբավարար, որոնք են դրա խորքային պատճառները եւ արդյոք վերացման դեպքում չի բարձրանա դրանց օգտակար գործողության գործակիցը:

Մեր գնահատմամբ ոչ բավարար աշխատանքի հիմնական պատճառներն են՝

հետախուզական նպատակների իրագործմանը հատկացված ցածր ֆինանսավորումը /ինչպես հայտնի է, ամենաթանկ բանը ինֆորմացիան է/,

հայրենասեր, երկրին նվիրված, գրագետ, հետախույզի ծանր աշխատանքին ֆիզիկապես ու հոգեպես պատրաստ կադրերի պակասը,

աշխատակիցներին բավարար աշխատավարձով, սոցիալական երաշխիքներով չապահովելը,

հետախուզությանը տեխնիկական արդի միջոցներով չապահովելը,

ԱԱԾ-ի եւ ՊՆ հետախուզական մարմինների համագործակցության պասիվությունը, առողջ մրցակցության, իսկ առանձին դեպքերում համագործակցության բացակայությունը,

ռազմավարական դաշնակիցների եւ նույն շահերը հետապնդող գործընկեր պետությունների հետ վստահելի փոխհարաբերությունների թույլ լինելը, փոխանակվող ինֆորմացիայի սակավությունը,

հետախուզական աշխատանքների ոչ բավարար ղեկավարումը, աշխատողների նկատմամբ պահանջկոտության պակասը, հակահետախուզությունից ստացած ինֆորմացիայի ոչ բավարար չափով մեկտեղումը, գնահատում եւ իրացումը,

հիմնական հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպումը, ուժերի անհամաչափ բաշխումը:

Վերոհիշյալ եւ այլ պատճառների վերացման դեպքում, շատ ավելի քիչ ծախսերի իրականացմամբ, հնարավոր է հասնել ԱԱԾ եւ ՊՆ համապատասխան կառույցների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Երկրի ազգային անվտանգության համակարգը փորձադաշտ չէ։ Այն տարիների, տասնամյակների աշխատանքի, փորձի, ավանդույթների վրա կազմավորված կառույց է իրեն բնորոշ առանձնահատկություններով, ոլորտային խնդիրներով։ Այն կարելի է հեշտությամբ կազմաքանդել՝ արդյունքում ստանալով ոչինչ կամ գրեթե ոչինչ։ Դրա առհավատչյան հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումն է, որն այս պահի դրությամբ պետությանն արդեն արժեցել է շուրջ ինը միլիարդ դրամ: Հետաքրքրական է, թե կոռուպցիայի դեմ պայքարում այս կառույցն ինչ նոր բան է անելու, որ չէին անում ԱԱԾ եւ ոստիկանության ստորաբաժանումները, ինչպես նաեւ գործող քննչական մարմինները, այդ թվում ՀՔԾ-ն: Եթե խնդիրն այն էր, որ պետք է մեկ կառույցում մեկտեղվեին օպերատիվ եւ քննչական մարմինները, ապա դրա անհրաժեշտությունը բացարձակապես չկար, քանի որ ԱԱԾ կառուցվածքում գործում են եւ քննչական, եւ օպերատիվ ստորաբաժանումներ:

Ուսումնասիրությունները վկայում են, որ զարգացող երկրներում հակառուպցիոն նորաստեղծ մարմինները շոշափելի արդյունք չեն գրանցում, դրանք ուղղակիորեն ընկնում են գործող իշխանությունների ազդեցության տակ, դառնում լրացուցիչ ներազդման գործիք: Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքը հասարակությանը նկատելի, հետեւաբար արդյունավետ կլինի, եթե հաշվետու լինի Ազգային ժողովին, ղեկավարը նշանակվի ընդդիմությունից:

Երկրում իրականացվող բարեփոխումները պետք է իմիտացիոն չլինեն, պետության համար լրացուցիչ բեռ չհանդիսանան, նպաստեն երկրի զարգացմանը, որպեսզի հանրության մոտ թյուր կարծիք չձեւավորվի, որ այդ ամենը զուտ արվում է կոնկրետ քաղաքական թիմի ներկայացուցիչներին ազդեցիկ պաշտոններով ապահովելու համար»։